Telegram Group & Telegram Channel
🇦🇲 Միհրան Հակոբյանի ՖԲ էջից.

🔺 Ռուսական կայսրությունը շուրջ մեկ դար ամենաբարձր՝ ցարի ու Պետական խորհրդի մակարդակով քննարկել է Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառի կարգավիճակի, ընտրության կարգի և նույնիսկ հրաժարականի ինստիտուտի հարցը: Ի տարբերություն Նիկոլի՝ Ռուսական Կայսրությունը քննարկել է ու հասկացել է, որ Հայ Եկեղեցուն և Վեհափառին հնազանդեցնելն ամենալավ միտքը չէ:

🔺 Ռուսաստանում վերջին գործիչը, ով փորձել է 1836թ.-ի «Положение об управлении делами Армяно-Григорианской церкви в России» անվանումը կրող օրենքը փոփոխել, Ռուսական Կայսրության վարչապետ Պյոտր Ստոլիպինն է եղել: Օրենքի փոփոխությամբ 1905-1906 թվականներին Ստոլիպինը փորձում էր Հայ եկեղեցուն զրկել տիեզերական կարգավիճակից և դարձնել տեղային՝ զուտ Ռուսական Կայսրության տարածքում գործող Եկեղեցի, նաև Կաթողիկոսին հրաժարական պարտադրելու մեխանիզմ ներդնել, որով հնարավոր կլիներ Վեհափառին ուղիղ կախվածության մեջ դնել ցարից և կառավարությունից: Այսինքն՝ Ստոլիպինը ցանկանում էր անել այն, ինչ Նիկոլն է հիմա փորձում:

🔺 Արխիվային փաստաթղթերն ապացուցում են, որ Ստոլիպինի նախաձեռնությանը կողմ է եղել Ռուսական Կայսրության Ներքին գործերի նախարարությունը, խիստ դեմ են եղել Արտաքին գործերի նախարարությունն ու տեղի՝ Կովկասի ռուսական իշխանությունն ի դեմս Կովկասի փոխարքա Իլարիոն Վորոնցով-Դաշկովի:

🔺 Կայսրության Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Իզվոլսկին, հիմք ընդունելով Կոստանդուպոլսում Ռուսաստանի դեսպան Զինովևի դեպեշաներն ու նախարարության վերլուծական փաստաթղթերը, պնդում էր, որ Հայ Եկեղեցուն անհնար է օրենսդրորեն զրկել տիեզերական կարգավիճակից, որովհետև հնարավոր չէ գործածել օրենք, որը դեմ է պատմական ավանդույթին, միևնույնն է՝ Հայ Եկեղեցին չի հրաժարվելու իր ավանդույթից:

🔺 Նաև նախարար Իզվոլսկին կարծում էր, որ ադմինիստրատիվ եղանակով Ռուսական Կայսրության հայերի հոգևոր կապը կտրելը Օսմանյան Կայսրության և այլ երկրների հայերից Ռուսաստանի շահերից չի բխում: Ի վերջո վտանգ կար, որ տիեզերական կարգավիճակը պահպանելու համար կարող է և Հայ Եկեղեցու միաբանությունը Ռուսական Կայսրության տարածքում գտնվող Էջմիածնից տեղափոխվել այլ վայր: Հատկապես, որ Հայ Եկեղեցին դրա պատմական փորձն ուներ:

🔺 Իր հերթին Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը կայսրության Պետական խորհրդում քննարկումների ժամանակ խստագույնս դեմ էր արտահայտվում Ստոլիպինի նախաձեռնությանը և պնդում էր, որ 1836-ի «պոլոժենիեն» փոխելն ու Հայ Եկեղեցու գործերի մեջ խառնվելը Կովկասում և ամբողջ Ռուսաստանում հայերի շրջանում հեղափոխական ու ապստամբական տրամաադրություններ է խրախուսելու:

🔺 Ի վերջո Ստոլիպինն իր նախաձեռնությունից հրաժարվեց ու ցարին՝ Նիկոլայ Երկրորդին զեկուցեց, որ Հայ Եկեղեցու մասին 1836-ի օրենքը վերանայման ենթակա չէ: Ավելին՝ ցարին խնդրեցին լռելայն հետ կանչել Հայ Եկեղեցու «սեկուլյարիզացիայի», այլ կերպ ասած՝ եկեղեցական գույքի բռնագրավման հրամանը:

🔺 Արձանագրենք, որ ի տարբերություն Նիկոլի ու նրա անկիրթ-անմակարդակ շայկայի՝ Հայ Եկեղեցուն ու Վեհափառին հնազանդեցնելու փորձերում ցարը և Ռուսական Կայսրության չինովնիկները իրենց խոսքերում և գործերում երբեք չեն իջել շրիշակի մակարդակի, առավել ևս՝ չեն մտել որևիցե մեկի տաբատի մեջ:

🔺 Եվ, եթե 21-րդ դարում հայկական կոչվող պետությունում ժողովրդի 80 տոկոսը պետք է զզվի օտար նվաճողից ավելի զազրելի իր կառավարիչից, բայց չկարողանա ստոր ոտնձգություններից պաշտպանել իր սրբությունը՝ Մայր Աթոռն ու նրա տիեզերական էությունը, ապա արդար կլինի, որ անխուսափելի վտանգի դեպքում Մայր Աթոռը տեղափոխվի այլ վայր:

🔺 Չէ որ Քրիստոսի Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալներն են հիմնադրել Առաքելական Եկեղեցին ու հիմնադրել են՝ որպես Տիեզերական Եկեղեցի, ոչ թե օրվա իշխանության գործիք ու կամակատար:

@PotomkiNjdeh 🔱
🙏136👏4👍1🔥1

group-telegram.com/PotomkiNjdeh/66789
Create:
Last Update:

BY Նժդեհի Ժառանգներ

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/PotomkiNjdeh/66789

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

Founder Pavel Durov says tech is meant to set you free False news often spreads via public groups, or chats, with potentially fatal effects. Pavel Durov, a billionaire who embraces an all-black wardrobe and is often compared to the character Neo from "the Matrix," funds Telegram through his personal wealth and debt financing. And despite being one of the world's most popular tech companies, Telegram reportedly has only about 30 employees who defer to Durov for most major decisions about the platform. Since January 2022, the SC has received a total of 47 complaints and enquiries on illegal investment schemes promoted through Telegram. These fraudulent schemes offer non-existent investment opportunities, promising very attractive and risk-free returns within a short span of time. They commonly offer unrealistic returns of as high as 1,000% within 24 hours or even within a few hours. Oleksandra Matviichuk, a Kyiv-based lawyer and head of the Center for Civil Liberties, called Durov’s position "very weak," and urged concrete improvements.
from us

Telegram Նժդեհի Ժառանգներ
FROM American