group-telegram.com/TatevHayrapetyan/3128
Last Update:
⁉️Լեգիտիմության հարց բարձրացնող վարչապետը թող խոսի 2021 թվականին ինչ նախընտրական ծրագրով է եկել իշխանության, ինչ է գրված 2021-ի կառավարության ծրագրում։ Դրանց համար թող «օտչյոտ» տա, կարո՞ղ է անել, իհարկե, չի կարող։ Ավելին ամիսներ առաջ նյարդային հերթական նոպան բեմադրելիս ուղիղ խոստովանել է, որ խաբել են ամբողջ թիմով թե՛ իրենց նախընտրական ծրագրում (որը ջնջել են իրենց կուսակցության էջից), թե՛ կառավարության ծրագրով, որի չկատարման ու ձախողման մասին զեկուցելու փոխարեն շոու ծրագիր են անում ԱԺ-ում։
Ձախողակների ու խաբեբաների մեթոդը ԱԺ-ում գոռգոռալն է մնացել, մուննաթ գալ բոլորի վրա, եկեղեցու վրա հարձակվելը, կեղծ օրակարգերով հանրությանը լարված և նյարդային վիճակում պահելը, վերջում էլ պետք է բարձր ծափերով փաստեն, որ Արցախը հանձնելուց, հայ ժողովրդի երեսուն տարվա պայքարը ուրանալուց, Ալիևի բոլոր պահանջները բավարարելուց հետո էլ ոչ մի թղթի կտոր չեն կարողանում ստանալ ու չեն ստանալու։ Արցախի հանձնումը չի կարող բերել խոստացված խաղաղությունը, ավելին՝ այս մարդիկ Հայաստանը դնում է Ադրբեջանից այնպիսի կախվածության մեջ, որ հիմա հատ-հատ զբաղված են Ալիևի քմահաճույքների իրագործմամբ, այդ ամենի անունն էլ դնում են «լեգիտիմություն» ու «խաղաղություն»․․․
BY Tatev Hayrapetyan
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/TatevHayrapetyan/3128