Telegram Group Search
Ո՞ՎՔԵՐ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ «ՔԵՖԸ ՀԱՐԱՄ ԱՆՈՂՆԵՐԸ»

• Երեկ անդրադարձել էի, որ եթե ԱԺ ընտրությունները կայանան այսօր և լինի նույն մասնակցային ցուցանիշը, ապա, ըստ սոցհարցումների արդյունքների, մանդատների տարբերություն գրեթե չի լինի։ Նշել էի նաև, որ խնդիրը միայն ընդդիմության մասնատվածությունը չէ, այլ մաթեմատիկորեն իշխանություններին «ֆորա» տվող իրավական համակարգը։

• Այդ համակարգը հատուկ «հարմարեցված է» հայկական հասարակական-քաղաքական դաշտի հատվածականությանը, և այստեղ կարևոր դեր են խաղում «քեֆը հարամ անողները»։ Դրանք, ինչպես հայտնի է, այն սուբյեկտներն են, որ «իրենք չեն վայելում ու չեն թողնում մյուսներին վայելել»։ Խոսքն ի սկզբանե չանցողիկ և ի վերջո չանցնող ուժերի մասին է։

• Առաջարկում եմ ևս մի մտավարժանք։ Եթե գումարենք 2021 թ․ ընտրություններին բոլոր չանցածների ձայները՝ ԲՀԿ-ի 50444 ձայնից մինչև «Ազգային օրակարգի» 719 ձայնը, կստանանք 251801 ձայն։ Եթե այս բոլոր ձայները ոչ թե բառիս բուն իմաստով փոշիանային, այլ գնային «Հայաստան» դաշինքին կամ գնային «Պատիվ ունեմ» դաշինքին, ապա հավաքական ընդդիմությունը կունենար ոչ թե 36 այլ 48 մանդատ, իսկ դե-ֆակտո իշխանությունները՝ ոչ թե 71, այլ 57 մանդատ՝ զրկվելով սահմանադրական մեծամասնությունից։

• Հասկանալի է, որ դե-ֆակտո իշխանություններն ունեն գրպանային «ընդդիմություն», արբանյակներ, որոնք հենց «քեֆը հարամ անելու» նպատակով էլ առաջադրվելու են։ Իշխանությունները, դեռ 4 տարի առաջ նվազեցնելով կուսակցությունների անցողիկ շեմը 5 տոկոսից 4 տոկոսի, ամեն ինչ արել են, որ նաև քիչ թե շատ իրական ընդդիմադիր ուժերի մոտ ստեղծեն գայթակղություն՝ առանձին առաջադրվելու։

• Բայց այստեղ արդեն լուրջ հարցեր են ծագելու, թե որքանով է այդ ուժն իրապես ընդդիմադիր, եթե աչքի առաջ ունենալով հաշվարկ-կանխատեսումներ և իմանալով ընտրական մաթեմատիկան, որոշի առանձին առաջադրվել՝ դառնալով պոտենցիալ «քեֆը հարամ անող»…

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
❤‍🔥6👏3💯1
ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԻ 128-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

1897 թ․ այս օրը՝ հուլիսի 25-ին, «կարկուտ տեղաց Խանասորա դաշտումը»։ Դաշնակցական ֆիդայիները, այսօրվա բառերով ասած՝ երկու վաշտի կազմով, պարսկաօսմանյան սահմանին ռազմավարական պատժիչ գործողություն իրականացրին քրդական մազրիկ ցեղի դեմ։ Դրանից մեկ տարի առաջ այդ ցեղն ուխտադրժորեն հարձակվել էր Վանից խաղաղ կերպով դեպի Պարսկաստան նահանջող հայ ժողովրդի վրա և կոտորել մեծ մասին։

Մեկ ժամվա մեջ մազրիկ ցեղի գրեթե ամբողջ արական բնակչությունը ոչնչացվեց։ Ֆիդայիների շրջանում կորուստները փոքրաթիվ էին։ Արշավանքն այնքան տպավորիչ էր, որ ընդհանուր առմամբ պրոհայ, բայց հայության մասին անգլոթուրքական բացասական քարոզչության տպավորությունները կրող անգլիացի թղթակիցը Լոնդոն ուղարկած նյութի մեջ գրել էր, որ հայերին պետք է որ օգնած լինեն ռուսական բանակի մասնագետ սպաները։ Իսկ մեկ այլ՝ գերմանացի թղթակից, ֆիդայիների կարգապահությունը համեմատել էր պրուսական գնդերի կուռ շարքերի հետ։

Խանասորի պատժիչ արշավանքից հետո քրդերը որոշ չափով փոխեցին հայության հանդեպ վերաբերմունքը։ Նրանք սկսեցին հավատալ, որ ֆիդայիները հին հայկական «թոռունների» (իշխաններ) ժառանգներն են և ավելի զուսպ դարձան իրենց հակահայկական դրսևորումներում։ Նույնիսկ ոչնչացված ցեղի պետ Շարաֆ բեկը հետագայում փորձեց բարիդրացիական հարաբերություններ հաստատել ՀՅԴ և հայության հետ։

Խանասորի արշավանքն Արցախ աշխարհի ծնունդ, գիտնական և վրիժառու ֆիդայապետ Նիկոլ Դումանի մտքի ծնունդն էր։ Արշավանքի հրամանատարն էր նրա համագյուղացի Վարդանը, որ այդ օրվանից մինչ օրս կոչվեց Խանասորի Վարդան, իսկ փոխհրամանատարը՝ Դաշնակցության նահապետներից, Լոռվա իշխանական ծագում ունեցող Հովսեփ Արղությանը (Իշխան)։

Պատմական այս դեպքերն իրենց արտահայտությունն են գտել մի շարք երգերում, որոնցից առավել հայտնի են «Կարկուտ տեղաց», «Դաշնակցության վեհ քաջերը», «Մենք անկեղծ զինվոր ենք», «Ագուլիսցի քաջ պատանի», «Գարահիսար» ստեղծագործությունները։

Խանասորի արշավանքին նվիրված զույգ երգերը՝ ընդարձակ բնագրային ճշգրտությամբ, կարող եք լսել նվաստիս կատարմամբ։

https://www.youtube.com/watch?v=tfCTHKrpflE

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
❤‍🔥16👏5🫡1
⚡️Թող մարդիկ իմանան թե նույն կանոնագիրքը ի՞նչ է ասում հոգեւորականին, առավել ևս եպիսկոպոսին կամ Վեհափառին զրպարտողների ու վատաբանողներին արժանի պատժի մասին

🔷Հայոց կանոնագիրքը խստորեն արգելում է Հայրապետի կամ եպիսկոպոսի նկատմամբ ցանկացած ձևի պախարակում, անարգանք կամ հանրային դատապարտում:

🔷«Հայրապետի մեղքը քննելը պատկանում է միայն Ազգային-Եկեղեցական Ժողովին, ոչ թե աշխարհիկ իշխանությանը կամ անհատին»։

1️⃣Հիմնարար կանոններ.

- Կանոն 19 (Սբ. Հովհան Օձնեցի) «Ով Հայրապետին կամ եպիսկոպոսին անարգի, պախարակի կամ դատի առանց Եկեղեցու ժողովի գիտության՝ թող լինի անեծյալ ու հեռացված եկեղեցուց»։

- Կանոն 68 (Մաշտոց Ա)
Ով ձեռնադրված հոգևորականին (մանավանդ եպիսկոպոսին) հանրային կերպով նախատի, թող ապաշխարի 40 օր աղոթքով ու ծոմով։ Եթե կրկնի՝ թող լինի արտաքսյալ»։

2️⃣֊Հանրային պախարակումը խիստ պատժվում է՝

- Հոգևոր կարգի հանդեպ սրբությունը պահելու համար, որովհետև Եպիսկոպոսը համարվում է առաքելական ծառայության շարունակող (տես Գործք 20:28):

- Ազգային միասնության խորհրդանիշ է Հայրապետը, ով միության գահն է հայության՝ ինչպես սովորեցնում է Ներսես Շնորհալին, իսկ Աստվածաշունչն ասում է. «Ով ձեզ լսում է՝ Ինձ է լսում, ով ձեզ արհամարհում է՝ Ինձ է արհամարհում» (Ղուկ. 10:16):

🔷Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառին «կաշառակեր», «անբարոյական» անվանելը և կաթողիկոսի ընտրությանը միջամտելու փորձերը.

- Խախտում են բոլոր կանոնները (19-րդ, 23-րդ, 68-րդ):

- Հանդիսանում են եկեղեցու դեմ հոգևոր պատերազմ։ Ըստ Եսայի 54:17-ի՝ «Ոչ մի զենք՝ ձեզ դեմ սարքված, հաջողություն չի ունենա»։

- Բերում են ազգային անեծքի վտանգ։ Ինչպես ասում է Ծննդ. 12:3-ը. «Ով քեզ անիծի՝ անիծյալ կլինի»։

🔷Մի՛ մասնակցեք պետական պրոպագանդային՝ հիմնված կեղծ վարկաբեկումների վրա:

🔷Պաշտպանե՛ք Հայրապետին աղոթքով ու խաղաղ հավաքներով: «Տե՛ր, թող միանան մեր ձայները՝ պահպանելու մեր սրբությունները» (Սաղմ. 133:1):

Միացե՛ք մեզ և աղոթենք Վեհափառի առողջության և անսասանության համար:

Արտաշես սարկավագ Աջապահյան

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏16❤‍🔥4
«Մենք կորցրել ենք գրեթե ամեն բան, նույնիսկ՝ մեր ինքնությունը, բայց բարեբախտաբար, դեռ պահպանում ենք մեր հեղափոխական նախանձախնդրությունը։ Մենք որոշել ենք պայթեցնել այս շենքը և մնալ փլատակների տակ։ Սա անձնասպանություն չէ, ոչ էլ խելագարության դրսևորում, այլ ազատության զոհասեղանին մեր նվիրաբերումը»։

Սա Հայ հեղափոխական բանակի (նույն ինքը՝ Հայոց ցեղասպանության արդարության մարտիկների) հայտարարության վերջին հատվածն էր։ 42 տարի առաջ այս օրը հինգ հայ մարտիկներ, հավատարիմ իրենց խոստմանը, հօդս ցնդեցրին Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատան շենքը։

Հարգանք և խոնարհում Հայ դատի և պահանջատիրության ճանապարհին իրենց կյանքն ու առողջությունը զոհած բոլոր մարտիկների խնկելի հիշատակին։

«Հինգ հայ սրտեր» երգը՝ նվաստիս համեստ կատարմամբ՝

https://www.youtube.com/watch?v=V6QYxEH_cGI

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏18❤‍🔥7👌1
Հանգամանալից խոսել ենք ազգային ընդդիմադիր ուժերի և պարզ մարդկանց անելիքների մասին։ Հաղթանակ հնարավոր է միայն ոսկերչական ճշգրտությամբ վարվող միասնական պայքարով։

Հ.Գ. Վերնագիրը հիպերյումորային է ))։

https://youtu.be/9VAWIu2m_-M?si=BEF6o-MlMMzqil-5

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏8💯2❤‍🔥1
Կարևոր թեմաներից ենք խոսել, այդ թվում, որ նույնիսկ 2020 թ. նոյեմբերի 9-ի դրությամբ հնարավոր էր ազգային իշխանություններ ունենալու դեպքում հաղթել պատերազմը, ինչպես նաև այս իշխանությունների՝ թրքահպատակ լինելու փաստարկային հիմնավորումներից։

https://youtu.be/7t_Y9ZMhEC0?si=F3V6fEvsahhjm2_e

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
👏9
Բորիս Թամոյանի հետ զրուցել ենք առաջին հայացքից պարզ և հանրածանոթ խնդիրների մասին։ Իրականում խնդիրների արծարծման հետ մեկտեղ անդրադարձ կա դրանց անցյալ հիմնապատճառներին, ըստ այդմ՝ ապագա լուծման տարբերակներին։

Իմ հիմնական եզրակացությունը շարունակում է մնալ նույնը, որ խնդիրը մեր՝ ազգային էլիտայի մեջ է։ Հարցազրույցում դա փորձում եմ հիմնավորել 300,000 ադրբեջանցիների ժողովրդագրական ագրեսիայի հետ կապված թեմայով։

https://www.youtube.com/watch?v=VOefpabqgQ4

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏6🤷‍♂2🤝1
Գիտահանրամատչելի այս տեսանյութը հրապարակել ենք 2021 թ․ հունիսի 21-ին՝ ԱԺ ընտրությունների հաջորդ օրը, երբ ազգային ներհայեցողություն ունեցող մարդկանց շրջանում տիրապետող էր հուսահատությունն ու թևաթափությունը։

Հաշվի առնելով այսօրվա նույնական «խորհուրդը»՝ կհորդորեմ դիտել կամ վերադիտել այն՝ որսալու համար երեք հիմնական ասելիքները՝
1․ Հայկական լեռնաշխարհում հայկական ազգային նախագծի համար պայքարն սկսել է Հայկ Նահապետից և շարունակվում է դեպի հավերժություն,
2․ հայության ամեն հաջորդ քաղաքական սերունդ պետք է առավելագույնն անի՝ հաջորդների գործը հեշտացնելու համար։
3․ հաղթանակն անպայման մե՛րն է լինելու։

https://www.youtube.com/watch?v=352A1Hrk3kQ

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
❤‍🔥7👏5
Սյունիքի այսօրվա հանձնումը լոկ հետևանքն է 2020 թ․-ին Աղդամից, Քարվաճառից ու Քաշաթաղից հայոց չպարտված ու կռվող զորքը հանելու դավաճանական հրամանի։ 26 տարի ամբողջ Հայաստանի անվտանգությունն ապահոված Արցախի դավաճանական հանձնումը չէր կարող ու չի կարող անվտանգություն բերել մնացյալ Հայաստանին։ Դա հակառակ է աստվածային օրենքին։

«Քանի որ մոռացար քո Աստծու օրենքները, ես էլ կմոռանամ քո որդիներին» (Օսեե 4․6

Լուսանկարում՝ մեր իսկ մեղքերի համար մեզ մոռացած Աստծու տունը՝ Արցախի Դադիվանքը…

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯11😢7🤯2
Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հույս դնել իր միջամտության վրա, եթե կողմերից որևէ մեկը խախտի համաձայնությունը։

Հիշեցնեմ, որ 2029 թ․ հունվարից Դ․ Տրամպն այլևս երբեք չի լինելու ԱՄՆ նախագահ։ Միայն սա բավարար է՝ հասկանալու համար, թե ՀՀ կոլաբորացիոնիստական իշխանությունների կողմից այսօր մեր երեխաներին խոստացված իբր խաղաղ ու երջանիկ ապագան ինչ աստիճանի իրատեսական ու ինչ աստիճանի «ապագա» է։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯22
Նկատենք, որ եռակողմ հռչակագրի պաշտոնական տեքստում ոչ մի շեշտադրում չկա Հայաստանի հաշվին թուրքերին տրվելիք միջանցքի (ոչ թե առհասարակ հաղորդակցությունների, այլ հենց միջանցքի) նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության մասին։ Ավելին՝ ոչ մի խոսք չկա 99-ամյա վարձակալության մասին։ Երկու էական հանգամանք, որ դյուրացնելու են թուրքերի կողմից Սյունիքի ուղղակի գրավումը։ Դեռ ավելին՝ միջանցքի մասին ձևակերպումն այնպես է, որ թուրքերը կարող են Քաջարանից դեպի Ագարակ և Իրան մեր երթևեկությունը ներկայացնել որպես «Հայաստանի օգուտ» և իրենց բարի կամքի դրսևորում։ Թարգմանաբար ներկայացնում եմ հռչակագրի այդ հատվածները, որ կարդալով՝ ինքներդ կհամոզվեք իմ ասածում։ Ընդգծումներն իմն են՝

«3․ Մենք վերահաստատում ենք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրման նպատակով երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը, որ պետք է խթան հանդիսանա տարածաշրջանում և վերջինիս հարևանությամբ խաղաղության, կայունության և բարգավաճման համար, և պետք է հիմնվի կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։ Այս քայլերը պետք է ներառեն Հայաստանի Հանրապետության տարածքի վրայով Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը՝ Հայաստանի համար ունենալով փոխադարձ շահավետություն միջազգային և ներպետական կապի համար։

4․ Հայաստանի Հանրապետությունը համագործակցելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և համատեղ որոշված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատելու «Միջազգային խաղաղության և բարգավաճման Տրամպի ճանապարհ» (ՄԽԲՏՃ) կապուղային նախագծի հիմնադրույթները։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը՝ բարեմիտ ջանքեր գործադրելու առավելագույնս մոտ ժամկետում այս նպատակին հասնելու համար»։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🤯7😢31
Отметим, что в официальном тексте трёхсторонней декларации нет ни одного акцента на вопрос суверенитета Армении в отношении коридора (не просто коммуникаций, а именно коридора), который будет передан Азербайджану за счёт Армении. Более того, ни слова нет и о 99-летней аренде. Два этих ключевых обстоятельства облегчают для Турции и Азербайджана прямой захват Сюника. Более того, формулировка по поводу коридора построена таким образом, что Азербайджан сможет представить наше сообщение из Каджарана в направлении Агарaка и Ирана как «выгоду для Армении» и как проявление своей доброй воли.

Ниже я перевожу соответствующие разделы декларации, чтобы вы могли сами убедиться в справедливости моих слов. Подчёркивания – мои:

«3. Мы подтверждаем важность открытия коммуникаций между двумя странами в целях внутригосударственных, двусторонних и международных перевозок, что должно способствовать миру, стабильности и процветанию в регионе и по соседству с ним и должно основываться на уважении суверенитета, территориальной целостности и юрисдикции сторон. Эти шаги должны включать беспрепятственную связь между Республикой Азербайджан и Нахичеванской Автономной Республикой через территорию Республики Армения, при этом обеспечивая взаимную выгоду для Армении в сфере международных и внутригосударственных перевозок.

4. Республика Армения будет сотрудничать с Соединёнными Штатами Америки и третьими сторонами, определёнными совместно, для установления основного проекта «Дороги Трампа международного мира и процветания» (ДТММЦ) на территории Республики Армения. Мы подтверждаем нашу решимость прилагать добросовестные усилия для достижения этой цели в максимально короткие сроки».

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

политолог Эдгар Элбакян
@elbakyan_edgar
1🤯1
Let us note that the official text of the trilateral declaration contains no emphasis whatsoever on Armenia's sovereignty over the so-called corridor (not just general communications, but specifically the corridor) that is to be handed over to Azerbaijan at Armenia's expense.

Moreover, there is not a single word about a 99-year lease. These two key points pave the way for Turkey and Azerbaijan to proceed with a direct takeover of Syunik.

Even more alarming, the wording about the corridor is constructed in such a way that Azerbaijan could present our own transit route from Kajaran to Agarak and Iran as a "benefit for Armenia" and as an expression of its goodwill.

Below, I present translated excerpts from the declaration so you can judge for yourself the validity of what I'm saying. The emphases are mine:

"3. We reaffirmed the importance of the opening of communications between the two countries for intra-state, bi-lateral, and international transportation for the promotion of peace, stability, and prosperity in the region and in its neighborhood. These acts of respect for each other’s sovereignty, territorial integrity and jurisdiction of the Parties should include unimpeded connectivity between the main part of the Republic of Azerbaijan and its Nakhchivan Autonomous Republic through the territory of the Republic of Armenia with reciprocal benefits for international and intra-state connectivity for the Republic of Armenia.

4. The Republic of Armenia will work with the United States of America and mutually determined third parties, to set forth a framework for the "Trump Route for International Peace and Prosperity" (TRIPP) connectivity project in the territory of the Republic of Armenia. We confirm our determination to pursue efforts in good faith to achieve this goal in the most expeditious manner."

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

Political scientist Edgar Elbakyan
@elbakyan_edgar
🤯51
Շուտով կբացվի օգոստոսի 9-ի առավոտը։ Կախված կյանքի հանդեպ մեր դիրքավորումից՝ դա կլինի կա՛մ մեր բոլորիս պարտության շարունակության մի հերթական օրը, կա՛մ մեր բոլորիս գալիք հաղթանակի համար տքնելու ևս մի պարբերամիջոց։ Պետք է ընտրել երկրորդը և ոչ մի պարագայում չվհատվել։

Ինչպես Աստված է պատգամել Հեսուին Ավետյաց երկրի առումից առաջ․ «Զորացի՛ր և արիացի՛ր, որովհետև դու պիտի բաժին տաս այս ժողովրդին այն երկիրը, որ երդվեցի տալ քո հայրերին» (Հեսու 1․6

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🥰18❤‍🔥13😢3🤝2
Հատվածներ այսպես կոչված հայ-ադրբեջանական չակերտավոր խաղաղության համաձայնագրի հրապարակված տեքստից, որոնք պարզ ցույց են տալիս, որ Ադրբեջանը հասնում է իր առջև այս փուլում դրված խնդրին, այն է՝ Հայաստանին թողնել մեն-մենակ, առանց որևէ երրորդ կողմի ռազմադիվանագիտական իրական և նույնիսկ սիմվոլիկ աջակցության՝ ապագայում՝ մի հերթական համաշխարհային պատերազմի ժամանակ, հեշտությամբ գրավելու համար։

«Նրանք որևէ երրորդ կողմի թույլ չեն տա օգտագործել իրենց համապատասխան տարածքները մյուս Կողմի դեմ ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող ուժի կիրառման համար։

Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։

Կողմերը կձգտեն լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ ցանկացած վեճ ուղիղ խորհրդակցությունների միջոցով, այդ թվում՝ հոդված XIII-ում նշված Հանձնաժողովի շրջանակներում։ Եթե նման խորհրդակցությունները 6 ամսվա ընթացքում երկու Կողմերի համար ընդունելի արդյունք չտան, ապա Կողմերը կփնտրեն վեճերի խաղաղ կարգավորման այլ միջոցներ
»։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
❤‍🔥6
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՈՒՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

• Օգոստոսի 10-ին Սյունիքի Տեղ գյուղում տեղի ունեցավ Զորավար Անդրանիկի կիսանդրու բացումը։ Կիսանդրու գաղափարը 2019 թ․ հղացել և ստեղծման աշխատանքները կազմակերպել է ձեր խոնարհ ծառան։

• Ի սկզբանե կիսանդրին պետք է տեղադրվեր Արցախի Քաշաթաղի շրջանի Մարքիզ լեռան վրա (1504.9 մ), որ 1918 թ․ դեկտեմբերի 1-ին՝ Անդրանիկի արցախյան արշավանքի ժամանակ, ազատագրվել է զորավարի կողմից։ 2020 թ․ Արցախյան երրորդ պատերազմի արդյունքում Քաշաթաղի ժամանակավոր օկուպացիայի պատճառով առայժմ կիսանդրին կհանգրվանի Մարքիզ լեռան հանդիպակաց ձորափին գտնվող, ներկայումս սահմանամերձ դարձած Տեղ գյուղում։

• Շնորհակալություն եմ հայտնում արձանի ստեղծման գործում իրենց նպաստը բերած շուրջ 100 նվիրատուներին, ինչպես նաև քանդակագործ Հարություն Համբարչյանին և Տեղ համայնքի ղեկավարությանը։

• Հավատում եմ նրան, ինչ ասել եմ կիսանդրու բացման արարողությանը, որ «Մարքիզ լեռը մերն է եղել և մերն է լինելու, Շուշին մերն է եղել և մերն է լինելու, Արցախը մերն է եղել և մերն է լինելու»։

Տեսանյութը՝ կից։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
❤‍🔥30👏9
Հայկական համալսարանի՝ 2024-2025 թթ․ ուսումնական տարվա հոսքերի ավարտահանդեսի միջոցառմանը ներկայացրել եմ անցնող տարվա ընթացքում «Հայկական նախագծի» և Հայկական համալսարանի գործունեության հաշվետվությունը։

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ում օգնությամբ հնարավոր է դառնում մեր գործունեությունը։ Առաջիկայում հանրության դատին կհանձնենք նոր գործեր և նոր արդյունքներ։

https://youtu.be/vD5Y6waR03U

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
❤‍🔥9👏3🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎥 ادگار الباکیان، متخصص علوم سیاسی از ارمنستان در گفتگو با ایران‌ویو۲۴ به این پرسش پاسخ می‌دهد؛

🔺کریدور زنگه‌زور؛ گذرگاه صلح یا ابزاری برای محاصره ایران و نقض تمامیت ارضی ارمنستان؟

@IranView24
👏8❤‍🔥2🤷‍♀1🤷‍♂1
2025/08/20 18:18:11
Back to Top
HTML Embed Code: