Telegram Group Search
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Շնորհակալ եմ բոլոր այն արժանապատիվ հայերին, ովքեր ոչ թե իմ կողքն են կանգնել այսօր, այլ փորձում են այնպես անել, որ Հայաստանում արդարադատության համակարգը չկործանվի վերջնականապես։

Լիդյա Մանթաշյան

(Տեսանյութը PARA TV-ի)
115👍38🙏6👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ռեժիմը երևի հաշվարկել է, որ այս դատական դահլիճում 18 մարդ կարա նստի, դրա համար էլ 18 հոգի ենք:

Արթուր Սարգսյան
👍6818🙏2👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Դատական նիստի ընդմիջմանը դատարանի բակում պարզվեցին Բագրատ Սրբազանի խոսքերով մեծ պաստառներ և հնչեց այն աղոթքը, որով սովորաբար Սրբազան Հոր հորդորով սկսում են դատական նիստերը  ✝️
109🙏35👍3🔥3👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսօր Հայրենիքի կալանավոր Մովսես Շարբաթյանի ծննդյան օրն է։

Մովսեսի ծնունդը այսօր նշվում է այնտեղ, որտեղ կա արդարություն պահանջող ժողովրդի սիրտը։ Եվ կհասնի օրը, երբ նա կնշի իր ծննդյան օրը ոչ թե կալանքի երկարաձգման ստվերում, այլ՝ իր երեխաների ձեռքերը բռնած, իր տան շեմին, ազատ ու արժանապատիվ։

Շնորհավոր տարեդարձդ, սիրելի Մովսես։
119👍15🙏11
Այսօր նաև 18 արդարներից մեկի՝ Վահագն Չախալյանի ծննդյան օրն է։

Օր, որը պիտի նշվեր ազատության մեջ, իր ընտանիքի կողքին, խաղաղ ու արժանի կենցաղի մեջ։ Բայց մենք կրկին կանգնած ենք անարդարության ծանր պատի առաջ՝ որտեղ արդարը ճնշված է, իսկ ճնշողը փորձում է տոնել իր հերթական հաղթանակը։

Վահագնի ծնունդն այսօր հիշեցում է, որ ազատ մարդուն փակել չի կարող ոչ մի բանտ։ Նրա ձայնը դուրս է գալիս երկաթե դռների միջից, որովհետև արդարությունը երբեք չի լռում։ Եվ մինչ իշխանությունն ամեն կերպ փորձում է կոտրել մեր լավագույններին, մենք շարունակելու ենք կանգնել նրանց կողքին՝ նույն հաստատակամությամբ, նույն հավատով ու նույն ցավոտ ճշմարտությամբ։

Շնորհավոր ծնունդդ, Վահագն։ Թող այս օրը դառնա ոչ թե ցավի, այլ ուժի աղբյուր։ Մենք կողքիդ ենք, մինչև վերջին շունչը արդարը դարձնենք ազատ։

Վահագնին ուժ, մեզ` համառություն։ Արդարը վերադարձնելու է իր տեղը։
93🙏30👍8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սրբազան Պայքարի երեխաների ակցիան Ազատության հրապարակում Մովսես Շարբաթյանի և Վահագն Չախալյանի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ պահանջով ♥️💙🧡
106👍40🙏14🔥3👎1
ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ «ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ՀԱՂԹԵԼՈՎ» ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈւՄ

Հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը՝ ինտերակտիվ ձևաչափով, որտեղ մեծ մասնակցություն կունենա նաև լսարանը։

Եկե՛ք Ձեր գրքերով, որպեսզի տեղում, մասնագետների հետ միասին, ավելի խորությամբ քննարկենք Ձեզ հետաքրքրող հատվածները։

📌 Դեկտեմբերի 3-ին, 19:00, «Կոնգրես» հյուրանոց:

🎤 Բանախոսներ
Հայր Ռուբեն Զարգարյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն

Արսեն Գասպարյան - Քաղ. գիտ. դոկտոր, «Ինքներս մեզ հաղթելով» գրքի խմբագիր

Աբրահամ Գասպարյան - Քաղաքական գիտությունների դոկտոր, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր, տնօրեն

Դր. Եկատերինա Թաիրյան – Հանրային առողջության և առողջապահության կառավարման մասնագետ, Սայմոն Ֆրեյզեր համալսարանի ավագ դասախոս, Վանկուվեր, Կանադա

Քննարկումը կվարի աստվածաբան, բլոգեր, պրոդյուսեր, «Ճանապարհ» գրքի հեղինակ Թովմաս ուրարակիր Առաքելյանը։
89👍33🙏8👎1
Եկեք հիշեցնենք մեր ընթերցողներին քաղաքական հետապնդումների թիրախում հայտնված, ապօրինաբար ազատազրկված սրբազանների մասին։

Կարող եք այս նկարները դնել սթորիներում։

Կարող եք վերահրապարակել դրանք ձեր պատերին։

Կարող եք ուղղակի share անել։

Կարող եք ուղարկել երկտողերով ձեր ծանոթներին։

Կարևորը առավելագույն տարածում ապահովելն է, որ հնարավորինս շատ մարդ տեսնի ու չմոռանա։

Կարեն Վրթանեսյան
121👍40🙏23👎1
Բագրատ արք. Գալստանյանի և Միքայել արք. Աջապահյանի համատեղ հայտարարությունը

Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը.

ա) դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը և ընթացքը` դավադիր, գաղտագողի վարքով,

բ) դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայրենադավ և դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ` գործիք դառնալով նրանց ձեռքին,

գ) մեր կոչն է տիրադավերին` վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում և ատյաններում,

դ) դիմում ենք Վեհափառ Հայրապետին` անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով` քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը: Միևնույն ժամանակ պնդելով` ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը:

Աղոթում ենք, հույս և համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր և անսասան կմնա, և որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը ևս:

«Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց, որովհետև համոզված եմ, որ ո´չ մահը, ո´չ կյանքը, ո´չ հրեշտակները, ո´չ իշխանությունները, ո´չ ներկա և ո´չ գալիք բաները, ո´չ զորությունները, ո´չ բարձրությունը, ո´չ խորությունը, ոչ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է» (Հռոմ. Ը 37-39):
169🙏45👍19👎1
Միքայել արք․ Աջապահյանը եւ Բագրատ արք․ Գալստանյանը երկրորդ հայտարարությամբ են հանդես եկել, որը հաջորդել է 10 սրբազանների երկրորդ հայտարարությանը։

Հայտարարությունում ասվում է.

«Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունից հետո բեմականացված խայտառակությունը, ինչպես նաեւ հաջորդող զարգացումները մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետեւյալ արձանագրումները․

ա/ Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ը պաշտոնապես հայտարարել են, որ իրենք այլեւս չեն ցականում մաս կազմել մեր եղբայրության, ուստի մենք ճանաչում ենք իրենց խորթ եւ օտար, որոնց նկատմամբ, ցավոք, 20-ից 40 տարի եղբայրական զգացումներ ենք տածել՝ ինչը բազմիցս ապացուցել ենք գործով եւ խոսքով․ որոշումը ձերն է եղել՝ մեզ չմեղադրեք։․․․

բ/ Կատարվածը վերին աստիճանի նենգ եւ տիրադավ դավաճանություն է՝ դավադրաբար եւ ստորաբար, ինչը խորշելի է անգամ աշխարհականների, էլ ուր մնաց բարձրաստիճան հոգեւորականների պարագայում։ Իրենք կարող էին ամեն ինչ անել բացեիբաց՝ եկեղեցական ատյաններում, արտահայտելով իրենց դժգոհությունն ու պահանջները, մինչեւ անգամ վերջնագիր ներկայացնելով Վեհափառ Հայրապետին, սակայն գերադասել են գործել գաղտագողի եւ թաքուն՝ իբրեւ շարքային դավադիրներ։

գ/ Նրանցից յուրաքանչյուրը մեր աչքերի առջեւ եւ ներկայությամբ առիթը եւ հնարավորությունը չի փախցրել քծնելու եւ շողոքորթելու Վեհափառ Հայրապետին, ում հայրական խնամքը վայելելով բարձրագույն կոչումներ եւ պաշտոններ են ստացել եկեղեցում՝ բացարձակ անարժան լինելով զբաղեցրած դիրքին, ինչի խոսուն վկայությունն է իրենց քստմնելի արարքը։ Եթե Վեհափառը սխալվել է որեւէ բանում փաստորեն դա եղել է իրենց նկատմամբ ունեցած վստահությունը, նրանց գործած բազմաթիվ եւ զանազան մեղքերը իր վրա վերցնելով՝ հայրական հոգածության ներքո պահելով նրանց։

դ/ Տիրադավներից առնվազն 6-ը մասնակցել են 1999 թ Ազգային եկեղեցական ժողովին եւ հայտնապես քվեարկել են օրվա Վեհափառ Հայրապետի օգտին, ինչի մասին եւ հպարտորեն հայտարարել են 26 տարի շարունակ՝ նաեւ չմոռանալով ծաղրել այն հոգեւորականներին, ովքեր ընտրության իսկ չմասնակցելով երբեւիցե դրական են արտահայտվել ասպարեզում եղած այլ թեկնածուների նկատմամբ։

ե/ Մյուս 4 տիրադավները ուսանողությունից մինչեւ աբեղայություն եւ եպիսկոպոսություն վայելել են Հայրապետի խնամքը, ինչի շնորհիվ առաջխաղացման են հասել նույն Հայրապետի ձեռամբ՝ արժանանալով եպիսկոպոսական օծման եւ ձեռնադրության։ Սա խոսում է իրենց կերպարի մասին։

զ/ Կարելի է, հարկավոր է, գուցե եւ պետք է ամեն ինչում չհամաձայնել Վեհափառ Հայրապետի հետ, ինչը իրենք երբեք չեն արել անցնող 26 տարիներին եւ դեռ հակառակը՝ սողացել են, մինչ մենք դա արել ենք բազմիցս՝ մեզ ենթարկելով Հայրապետի հանդիմանությանն ու դժգոհությանը։ Այսու, 26 տարվա շարունակական քծնանքից հետո գլխակորույս սողալը անպատկառ եւ հայրենադավ իշխանավորների առջեւ՝ իրենց կաշին ինչ- որ բաներից փրկելու համար եւ ինչ-որ անորոշ «սկզբունքներ» պաշտպանել երկրի թիվ 1 անսկզբունքայինի հետ՝ ինքնաոչնչացում է։ Հիրավի նմանը նմանին է գտնում, տիրադավը՝ հայրենադավին, հուդաները՝ նիկոլայիդներին։

է/ Տիրադավները ստեղծել են մի վիճակ, որը Հայ եկեղեցում աննախադեպ է գեթ վերջին 200 տարում։ Ուստի անհրաժեշտ է աննախադեպ պատասխան եւ արձագանք․․ խոտորնակին՝ խոտորնակ, ինչպես ասում է ժողովրդական իմաստնությունը։

Խնդրում եւ առաջարկում ենք Վեհափառ Հայրապետին․

1․ Դադարեցնել հերձվածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը, ովքեր իրենց վարքով արդեն իսկ կայացրել են իրենց դատավճիռը։

2․ Անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում։

3․ Հրավիրել եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով մեր երեք սրբազանների մասնակցությունը կամ՝ մեր ազատությունից հետո։

4․ Եպիսկոպոսաց ժողովից հետո կարելի կլինի գումարել Ազգային եկեղեցական ժողովը։

Դիմում ենք տվյալ թեմերի քահանաներին՝ դուք պարտավոր եք այլեւս չենթարկվել ձեր հերձվածող առաջնորդներին եւ վայրկյան առաջ հավատարմություն հայտնել Վեհափառ Հայրապետին եւ ենթարկվել Նորին Սրբության տնօրինություններին։

ը/ Եւ վերջում ուզում ենք հույս հայտնել, որ տիրադավներից ոմանք կգնան Պետրոսի ճանապարհով եւ դառն լացով կփորձեն զղջմամբ գեթ հոգեւորական մնալ, մինչ մյուսներին սպասում է Հուդայի ճակատագիրը։

Քահանայք եւ ժողովուրդք, փարված մնացեք մեր Սուրբ եկեղեցուն եւ հավատարիմ հայոց օծյալ Հայրապետին։
105🙏27👍12🔥1
Մեզ բոլորիս համար փորձության եւ փորձվելու ժամ է։ Չարը մռնչում է՝ կլանելու յուրաքանչյուրիս եւ բոլորիս միասին։ «Մեր միջից ելան սրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ սրանք ամենքը մեզնից չեն» (Ա Հովհ․ Բ։ 12)։

«Հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեք, հույսով ուրախացեք, նեղությանը համբերեք, հարատեւ աղոթեք․․․Մի պարտվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին» (Հռոմ․ ԺԲ։ 11-13, 21)։

Հ․ Գ․ Աստված մի արասցե, որ մի օր պարզվի, որ տիրադավները դերակատարություն են ունեցել նաեւ մեր եւ Մկրտիչ սբազանի ազատազրկման հարցում, ինչում կասկածելու բոլոր հիմքերն առկա են»։
71🙏31👍15🔥1
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայրենիքի կալանավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը։

Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրվել է գրավ և տնային կալանք համակցված խափանման միջոցները:
👍9233🙏17🔥2👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Անփոփոխ մնաց միայն մի բան ☝️

ՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ ✝️🇦🇲
🔥5430🙏22👍5👎1
Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը
___

Միանում եմ իմ հոգևոր եղբայրներին՝ Գերաշնորհ Տ․ Միքայել և Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոսներին՝ դատապարտելով վերջին օրերին որոշ եպիսկոպոսների հայտարարություններն ու գործողությունները, որոնք պառակտիչ և զրպարտելի են։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունները և արարքները ոչ թե հոգևոր սթափության կամ «բարենորոգչության» նպատակ ունեն, այլ քաղաքական պատվերների ազդեցության և ճնշման հետևանքով հանգեցնելու են եղբայրասիրության, հավատքի ու եկեղեցական հավատարմության կորստյան։ Եկեղեցին հաստատված է ոչ թե մարդկային շահերի, այլ աստվածային կարգերի վրա. «Ինքն իր մեջ մասնատված ամեն թագավորություն ավերվում է» (Մատթ. ԺԲ. 25)։

Սույն հոգևորականները, օգտվելով Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի զսպվածությունից և եղբայրական հանդուրժողականությունից, փորձում են սեփական դիրքն ամրապնդել՝ կասկածի տակ դնելով այն Գահը, որի շնորհիվ տարիներ շարունակ բարիքի ու առաջընթացի են հասել։ Մոռացվել է, որ Վեհափառ Հայրապետը ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդն է, այլ նաև հայ ժողովրդի հավատքի միասնության պահապանը։ Նրան ընդդիմանալը ոչ թե անձին ընդդիմանալ է, այլ՝ հարված Եկեղեցու հիմքին։

Եկեղեցին ոչ թե քաղաքական ճնշումներին հպատակվող կառույց է, այլ՝ աստվածահիմն սուրբ մարմին։ Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը։ Եկեղեցին որևէ մեկի գործիքը չէ, ոչ էլ՝ իշխանահաճո շահերի սպասարկու։
Ժամանակն է հրաժարվել պառակտիչ քայլերից և ուխտադրժությունից՝ վերադառնալով եղբայրասիրությանը, հնազանդությանն ու հոգևոր խոհեմությանը։ Եկեղեցին պահվում է ոչ թե ինչ-որ հայտարարությունների ստորագրությամբ, այլ՝ հավատքի, կանոնականության, հավատարմության և ճշմարտության միջոցով։

Սթափվե՛ք և հիշե՛ք, որ այս վարքագիծը համահունչ չէ ո՛չ ավետարանական եղբայրասիրությանը, ո՛չ եկեղեցական կանոնականությանը․ այն վտանգում է մեր Սուրբ Եկեղեցու հեղինակությունն ու հավատացյալների վստահությունը։ Գիտակցելով այս՝ հարկ է հիշեցնել. «Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա։ Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկնաքար կախվեր, և ծովը գցվեր» (Ղուկ. ԺԷ․1-2)։
102🙏33👍20👎2
ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ «ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ՀԱՂԹԵԼՈՎ» ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈւՄ

Սիրելիներ, հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը՝ ինտերակտիվ ձևաչափով, որտեղ մեծ մասնակցություն կունենա նաև լսարանը։

📌 Դեկտեմբերի 3-ին, 19:00, «Կոնգրես» հյուրանոց:

🎤 Բանախոսներ
Հայր Ռուբեն Զարգարյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն

Արսեն Գասպարյան - Քաղ. գիտ. դոկտոր, «Ինքներս մեզ հաղթելով» գրքի խմբագիր

Աբրահամ Գասպարյան - Քաղաքական գիտությունների դոկտոր, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր, տնօրեն

Դր. Եկատերինա Թաիրյան – Հանրային առողջության և առողջապահության կառավարման մասնագետ, Սայմոն Ֆրեյզեր համալսարանի ավագ դասախոս, Վանկուվեր, Կանադա

Քննարկումը կվարի աստվածաբան, բլոգեր, պրոդյուսեր, «Ճանապարհ» գրքի հեղինակ Թովմաս ուրարակիր Առաքելյանը։
80🙏15👍2👎1
❗️Սիրելիներ, Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի քննարկմանը ուղիղ եթերով կարող եք հետևել Սրբազան Պայքարի Facebook-յան և Youtube-յան ալիքներով:
47👍8👎2🙏1
Երևանի «Կոնգրես» հյուրանոցի սրահում մեկնարկել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի քննարկումը:

🎤 Բանախոսներ

Հայր Ռուբեն Զարգարյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն

Արսեն Գասպարյան - Քաղ. գիտ. դոկտոր, «Ինքներս մեզ հաղթելով» գրքի խմբագիր

Աբրահամ Գասպարյան - Քաղաքական գիտությունների դոկտոր, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր, տնօրեն

Դր. Եկատերինա Թաիրյան – Հանրային առողջության և առողջապահության կառավարման մասնագետ, Սայմոն Ֆրեյզեր համալսարանի ավագ դասախոս, Վանկուվեր, Կանադա

Քննարկումը վարում է աստվածաբան, բլոգեր, պրոդյուսեր, «Ճանապարհ» գրքի հեղինակ Թովմաս ուրարակիր Առաքելյանը։
66👍21🙏3👎1
2025/12/04 05:11:08
Back to Top
HTML Embed Code: