Telegram Group Search
🔻«Ադրբեջանի համար Ռուբեն Վարդանյանը թշնամի է, Հայաստանի համար՝ մրցակից, իսկ Ռուսաստանի համար՝ մի մարդ, որն իրեն շատ բան է թույլ տվել։
Ոչմեկին ձեռնտու չէ, որ նա ազատ արձակվի», - ասել է ներկայումս Կիպրոսում բնակվող ֆինանսիստ Անդրեյ Մովչանը։

«Նա յուրային չէ, նա օտար է: Ռուբեն Վարդանյանը մի մարդ է, որը միշտ խոսել է Ռուսաստանում ազատ շուկայի մասին: Նրան օգտագործել են երբ նա պետք էր պետությանը»,-ասել է նա:
😢3
«Վախի մթնոլորտի սփռում, ահաբեկում, բռնություններ և մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ. սրանք մեր երկրում արդեն սովորական դարձած իրադարձություններ են և անընդհատ ուղեկցելու են մեզ այնքան ժամանակ, քանի սրանք կան:

Կառավարությունը երկիրը տանում է քաոսի և անկայունության ճանապարհով` խիստ հարվածի տակ դնելով երկրի կենսունակությունը»,-գրել է Աբրահամյանը։
https://detq.info/arm/node/11978
«Հանրային գրառումներում Փաշինյանի լեզվամտածողությունն ակնհայտորեն մերձենում է սոցցանցային գռեհիկ պրոպագանդայի մակարդակին:

Հ.գ- մինչ պատրաստում էի գրառումս, Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարություն արեց:

«Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք ազատագրվի։
Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,- գրել է նա:

Փաշինյանը բացահայտորեն գնում է սահմանադրական կարգի խախտման՝ ոտնձգելով Սահմանադրության 17 և 18 հոդվածների դեմ»,-գրել է Սուրենյանցը։

https://detq.info/arm/node/11979
1🤬1
«Ի վերջո, պատերազմն ավարտվել է։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը, որը դեռևս պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ կետեր»,- նշել է Ալիևի օգնական Հաջիևը:

https://detq.info/arm/node/11980
🤬3
«Զանգեզուրի միջանցքին» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձին վերաբերող հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում:

Այս մասին խորհրդարանի նստաշրջանի լիագումար նիստում հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Միրկիշիլին:
https://detq.info/arm/node/11981
😢1🤡1
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը քաղաքացիություն չունեցող անձանց իրավունք է տալիս պայմանագրային հիմունքներով ծառայել Ռուսաստանի զինված ուժերում։ Օրենքը հրապարակվել է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում։
https://detq.info/arm/node/11982
👏1
🇦🇲 Ըստ ամերիկյան գիտնականների հաշվումների՝ հնդեվրոպական մայր լեզվից արմենոիդները, նույն ինքը՝ հայերը, առանձնացել են մոտ 4300 տարի առաջ ։

🏔️ Արցախի հայերը ոչ միայն պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքի արմենոիդ մարդաբանական տիպին , այլև հանդիսանում են այդ տիպի ամենացայտուն ներկայացուցիչները ։

Գերմանացի հայտնի մարդաբան Ռուդոլֆ Վիրխովը, քննության ենթարկելով Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներից հայտնաբերված նյութերը, դրանք իրար համադրելով, նկատել է․ «Բնորոշն ու վերին աստիճանի կարևորն ընդհանուր տիպն է, իսկ պեղումները ցույց են տալիս, որ Գուգարքից սկսած մինչև Թարթառ գետի հովիտը ապրած հին ազգերը նույն մշակույթի ներկայացուցիչներ են» ։
https://detq.info/arm/node/11983
31
«Ինչպես մենք մեր դիրքորոշումը արտահայտեցինք Ստամբուլում վերջերս հրապարակված Իսլամական պետությունների համագործակցության հայտարարության վերաբերյալ, այս հայտարարության մեջ ներառված որոշ դրույթներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները, հակասում են բարեկամ և հարևան երկրի՝ Հայաստանի հանրապետության նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումներին և հաստատման ենթակա չենլ»,- նշել է Մեհդի Սոբհանին։


https://detq.info/arm/node/11984
🤔1
«Ամոթ է, հազար ամոթ մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյանքում ստեղծված ներկայիս անառողջ և ապազգային մթնոլորտի համար։ Վեց տարուց ավելի է, ինչ, դժբախտաբար, չեմ այցելել Հայրենիք։

Վերջին օրերին շատ եմ մտածել Հայաստան այցելելու մասին, որպեսզի կարողանամ օգնել ստեղծված փոթորիկը գոնե մասամբ հանդարտեցնելու ուղղությամբ։ Սակայն Ազգային ժողովից, սոցիալական ցանցերից և այլ միջոցով հնչած ու շարունակվող ոչ կառուցողական, մեր բարոյական, հոգևոր և ազգային արժեքներին հակասող արտահայտությունները, ինչպես նաև իրականացվող ձերբակալությունները ինձ չեն քաջալերում իմ քայլերն ուղղելու դեպի Հայրենիք։

Սակայն ես մնում եմ մշտապես պատրաստ՝ ցանկացած պահի գալու Հայաստան և հանդիպելու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այլ պատասխանատուների, որպեսզի հնարավոր լինի ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանի դուրս բերելու լավագույն լուծումներ փնտրել»,- իր ուղերձում նշել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը։


https://detq.info/arm/node/11985
2🫡1
Ակնկալում ենք, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կայացած համատեղ հանդիպման ժամանակ։

https://detq.info/arm/node/11986
🤬4
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշվում է հայտարարության մեջ։

https://detq.info/arm/node/11987
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔻Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ ՌԴ-ն գիշերը հարվածել է Ուկրաինային պատերազմից ի վեր ռեկորդային՝ 728 ԱԹՍ-ով և 13 հրթիռով։
🔻Երեկ՝ հուլիսի 8-ին, ժամը 16:00-ի սահմաններում ՊՆ զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում պայթյունի հետ—անքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ–ից։
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կոշտ զեկույց է հրապարակել ԵՄ-ի առևտրային հարաբերությունների վերաբերյալ այն երկրների հետ, որտեղ ժողովրդավարական չափանիշները հետ են մղվում: «Առևտուր բռնապետերի հե՞տ ԵՄ առևտրային գործընկերների պատմական ակնարկ» վերնագրով նոր ուսումնասիրությունը Թուրքիան նշում է որպես դրա վառ օրինակ:

https://detq.info/arm/node/11988
🔻Նույնն էր նաև ավիացիայի հետ. 1932 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթենլի Բոլդուինը հայտարարեց, որ «ռմբակոծիչը միշտ կանցնի», սակայն շուտով ի հայտ եկան ռադարները, կործանիչները և զենիթային զենքերը։ Ռմբակոծիչները մնացին պատերազմի կարևոր տարր, բայց դրանք այլևս «անպարտելի զենքեր» չեն։


Նույնը կատարվում է նաև անօդաչու թռչող սարքերի հետ։ Դրանք դեռևս չափազանց կարևոր են։ Եվ այսօր անօդաչու թռչող սարքերը մնում են ճակատը պահելու հիմնական տարրը։ Սակայն մարտադաշտում նրանց միանձնյա գերիշխանության դարաշրջանն անցել է։ 
Ինչպես ասաց գեներալ Ջորջ Փաթոնը, ոչ թե առանձին տեխնոլոգիաներն են հաղթում, այլ «Մարսի երաժիշտները»՝ հրամանատարները, որոնք կարող են համատեղել բոլոր տեսակի զենքերը։ Անօդաչու թռչող սարքերը այդ նոտաներից միայն մեկն են։

https://detq.info/arm/node/11989
🔻«Եկեղեցու բռնագրավումը ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պետք է հաջորդի ռազմավարական օբյեկտների փոխանցումը Հայաստանի նոր սեփականատիրոջը։

Դրանք են՝ էլեկտրացանցերը, ջրային կառավարումը, էլեկտրակայանները, երկաթուղիները։
Բացի այդ, պետք է լուծվեն ևս երկու խնդիր.
փակել ատոմակայանը,
բացել «Զանգեզուրի միջանցքը»։

Այս ամենից հետո՝ 2026 թվականին, «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է վերնտրվել։ Եվ մենք կունենանք աշխարհի ամենաժողովրդավարական ռեժիմը, որին կնախանձեն նույնիսկ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը», - գրել է քաղաքագետը։


https://detq.info/arm/node/11990
😢1💯1
🔻Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այսօր Աբու Դաբիում նախատեսված է նրա հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

🔻Հուլիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
🤬4😢1
🔻Ռուսաստանը իր քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն։ Երևանին հակասությունների կարգավորման կոնկրետ քայլեր են առաջարկվել, Մոսկվան սպասում է արձագանքի: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

https://detq.info/arm/node/11991
🔻Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է.

«Որքան ավելի մեծ է դավաճանությունը, այնքան շատ է պետք նախապես շեղել մարդկանց՝ տեսարաններով, սուտ պատմություններով ու խոստումներով, արհեստականորեն ստեղծված վտանգներով ու վախերով։

Ահա և պատմական օրինակ. Հայաստանում աշխարհացունց աղմուկ, շոու և տուրուդմբոց կազմակերպելուց հետո Ն. Փաշինյանը մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ վաղը հանդիպելու է Բաքվի ֆաշիստական ռեժիմի բռնապետի հետ՝ կեղծ «խաղաղության գործընթացը» (այն է՝ Հայաստանի կապիտուլյացիայի հաջորդ փուլը) համաձայնեցնելու նպատակով»։
😢1💯1
📉Հայաստանի պարենային համակարգը կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ՝ սահմանափակ հողային ռեսուրսներ, ցածր արտադրողականություն, ներմուծման մեծ կախվածություն։ Արդյո՞ք մենք ունենք բավարար ներուժ՝ մեր քաղաքացիներին ապահովելու որակյալ և հասանելի սնունդով ցանկացած իրավիճակում։

Ինչպիսի՞ քաղաքական քայլեր են անհրաժեշտ այսօր՝ վաղվա ճգնաժամից խուսափելու համար։

🎙 Ռազմական ԴՆԹ՝ Հարություն Մնացականյանի հետ:

#հաց#սով#հացահատիկ#պարեն#դատարկխանութ#տանկեր#հեկտար#այգի#կարկուտ#դնթ#բանակ
2025/07/10 04:34:34
Back to Top
HTML Embed Code: