Telegram Group Search
18.05.1992

 - Արցախի պաշտպանության բանակը ազատագրեց Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը և Բերձորի միջանցքը։

- Армия обороны Арцаха освободила город Бердзор Кашатагского района и Бердзорский коридор.

Արևախաչ
19.05.1928

Սերգեյ Մերգելյան
-Հայ մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՀԽՍՀ ԳԱ անդամ, Ստալինյան մրցանակագիր (1952), Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր (2008) ։ ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամ:

Сергей Мергелян
- Армянский математик, член-корреспондент АН СССР, действительный член АН СССР, лауреат Сталинской премии (1952 г.), кавалер ордена Святого Месропа Маштоца (2008 г.). Самый молодой доктор в истории СССР, самый молодой член-корреспондент АН СССР.

Արևախաչ
20.05.1900

Արամ Երկանյան
-Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ,ֆիդայի, ՀՅԴ անդամ։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ նրան հաջողվում է խուսափել տեղահանումից և անցնել Կովկաս։ 1917 թվականին կամավոր զինվորագրվում է, 1918 թվականին նշանակվում ռազմակայանի պետ Կարին-Դերջան ճանապարհին, որին վստահված էր ռուս զորքերի թողած պահեստների պահպանումը։ 1918 թվականի մայիսին մասնակցում է Բաշ-Ապարանի ճակատամարտին որպես դասակի հրամանատար։ 1921 թվականի ապրիլի 17-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում Արշավիր Շիրակյանի հետ ոչնչացնում է երիտթուրքական գործիչներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին։

Арам Ерканян
- Деятель армянского национально-освободительного движения, фидаи, член АРФД. Во время Геноцида армян 1915 года ему удалось избежать депортации и перейти на Кавказ. В мае 1918 года участвовал в Баш-Апаранском сражении в качестве командира взвода. 17 апреля 1921 года в рамках операции «Немезис» в Берлине вместе с Аршавиром Ширакяном убил младотурецких деятелей Бехаэддина Шакира и Джемаля Азми.

Արևախաչ
22.05.1939

Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան (կոմսնդոս)
-Հայազգի ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր, Արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս։ «Հարսանիք լեռներում» գործողության հեղինակ։

Аркадий Оганнесович Тер-Тадевосян (комиссар)
- Армянский военный деятель, генерал-майор ВС Армении, участник Арцахской войны, бывший заместитель министра обороны Армении, национальный герой Армении, герой Арцаха. Автор операции "Свадьба в горах".

Արևախաչ
22.05.1924

Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան)
-Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։

Шарль Азнавур (настоящее имя: Вагинак Микаэлович Азнавурян)
- Известный франко-армянский певец, шансонье, композитор, поэт, писатель, киноактер и общественный деятель.

Արևախաչ
23.05.1932

Գէորգ Վարդանի Աճեմեան
-Հայ գրող, հրապարակախոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադիր։

Геворк Варданович Ачемян

-Писатель, публицист, общественно-политический деятель. Один из основателей боевой организации АСАОА.

Արևախաչ
24.05.1983

-Երկու պայթյուն Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան տուրիզմի գրասենյակի և թրքական «Մարմարա» տուրիստական կազմակերպության գրասենյակի առջև։ Վիրավորվում է վերջինիս իտալացի տնօրենը։ ՀԱՀԳԲ «Փիեր Կիւլիւմեան Խմբակ»-ը ստանձնում է «Սարդարապատ Գործողութեան» պատասխանատվությունը։

- Два взрыва перед туристическим офисом посольства Турции в Брюсселе и офисом турецкой туристической организации «Мармара». Директор которого получил ранение .Группа "Пьера Киулюмяна" АСАОА берет на себя ответственность за операцию «Сардарапат».

Արևախաչ
24.05.1972

Ժիրայր Ռաֆայելի Ազիզյան
1992-1994 թվականներին Մարտունու ՊՇ ստորաբաժանումների կազմում (դասակի հրամանատար) մասնակցել է Մարտակերտի, Մաճկալաշենի, Ղարադաղլուի, Ամիրանլարի, Կուրապատկինոյի, Մարզիլուի, Վերին Վեյսալուի, Հադրութի ազատագրական մարտերին։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մարտունիում։

Жирайр Рафаэлович Азизян
В 1992-1994 годах участвовал в освободительных боях Мартакерт, Мачкалашен, Гарадаглу, Амиранлар, Курапаткино, Марзилу, Верин Вейсалу, Гадрут в составе частей Мартунинской армии (командир взвода).

Посмертно награжден орденом Республики Арцах «Боевой крест» 2-й степени. Похоронен в Мартуни.

Արևախաչ
25.05.1961

Արթուր Ալբերտի Առստամյան
Ծնվել է Ստեփանակերտ քաղաքում: 1988–1994թթ Լեռնային Ղարաբաղի ՆԳ ջոկատի կազմում մասնակցել է Շուշիի, Ասկերանի, Մարտակերտի, Աղդամի, Ֆիզուլիի շրջանների, Ջանհասան-Քյոսալար ուղղության ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 1993թ Աղդամի շրջանի Սումա գյուղի ազատագրման ժամանակ թշնամուց առգրավել է Տ-55 տիպի տանկ: Պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով։

Артур Альбертович Арстамян
Родился в городе Степанакерт. В 1988-1994 годах в составе отряда внутренних дел Нагорного Карабаха участвовал в самообороне и освободительных боях Шушинского, Аскеранского, Мартакертского, Агдамского, Физулинского районов, Джанхасан-Кёсаларского направления. В 1993 году при освобождении села Сума Агдамского района он захватил у противника танк Т-55. Награжден орденом Арцаха «Боевой крест» 2-й степени и медалью «За освобождение Шуши».

Արևախաչ
26.05.451

Ավարայրի ճակատամարտ
Մարզպանական Հայաստամի և Սասանյան պարսկատանի միջև տեղի ունեցավ ճակատամարտ։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ Ճակատամարտը տեղի ունեցավ Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ Նետաձիգների հրամանատարն էր Սահականույշը Վ.Մամիկոնյանի մայրը, հետեվակը ղեկավարում էր Ղևոնդ Երեցը (Մաշտոսի և Ս.Պարթևի աշակերտը՝ հոգևորական։ Առաջնորդում էր Վարդան Մամիկոնյանը և կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցին։ Կռիվներ ծավալվեցին նաև Արցախում, Տայքում և Տմորիքում։

Аварайрская битва
Сражение между Марзпансаой Арменией и Сасанидской Персией. Огромная армия персов была усилена элитной конницей «Книжного полка» и боевыми слонами. Бой произошел на правом берегу реки Тгмут, в поле Авараир. Командиром лучников была Саакануш, мать В.Мамиконяна, последователей возглавлял Гевонд Ерец (ученик Маштоса и С.Партева, священнослужитель). Руководителями были Вардан Мамиконян и католикос Овсеп А Вайоцдзорци. Бои вспыхнули так же в Арцахе, Тайке и Тморике.

Արևախաչ
27.05.1990

 - Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան ժամը 8:30-ին խորհրդային զինվորների և Երևան-Նուբարաշեն խճուղու հայկական ինքնապաշտպանական ուժերի միջև բախումից զոհվել են 27 ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ։
Զոհված ազատամարտիկներ
Արսեն Հարությունյան (ծնվ․ 1964)
Գարեգին Կարապետյան (ծնվ․ 1966)
Սամսոն Հարությունյան (ծնվ․ 1966)
Վազգեն Վարդանյան (ծնվ․ 1955)
Խաչիկ Մալխասյան (ծնվ․ 1967)
Էդիկ Պետրոսյան (ծնվ․ 1953)
Վահան Հակոբյան (ծնվ. 1959)
և ուրիշներ։

- В 8:30 утра в боестолкновении между советскими солдатами и армянскими силами самообороны на трассе Ереван-Нубарашен у железнодорожной станции Сасунци Давид в Ереване погибли 27 борцов за свободу и мирных жителей.
Убитые борцы за свободу
Арсен Арутюнян (1964 г.р.)
Гарегин Карапетян (1966 г.р.)
Самсон Арутюнян (1966 г.р.)
Вазген Варданян (1955 г.р.)
Хачик Малхасян (1967 г.р.)
Эдик Петросян (1953 г.р.)
Ваан Акопян (1959 г.р.)

и другие.

Արևախաչ
28.05.1918

Հայաստանի Առաջին Հանրապետությունը
ստեղծվել է 1918թ Սարդարապատի,Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո:Առաջին հանրապետությունը հիմնադրվեց ծանր ժամանակահատվածում, երիտթուրքական բնաջնջումից խուսափած բազմահազար հայ գաղթականներ,սով,տրանսպորտային ուղիների շրջափակումներ,քեմալական թուրքիայի հարձակումն, Ռուսական Կայսրության դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ, դավաճանոթյունները խանգարեցին ստեղծել կայուն պետություն։Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920թ դեկտեմբերի 2-ը,երբ Լենին-Աթաթուրք ապօրինի Մոսկովյան պայմանագրի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը,Արդահանը, Կաղզվանը,Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով,անցան քեմալական թուրքիային,իսկ արևելյան գավառները՝ օկուպացվեցին բոլշեվիկների կողմից ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն,Նախիջևանի երկրամաս,Արցախ,Գարդման-Գանձակ՝ ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում,Ջավախք՝ վրաստանի Սոցիալիստական Հանրապետության կազմում:
29.05.1977

-
Երկու պայթյուն Ստամբուլում։ Առաջինը Էշիլքյոթի միջազգային օդանավակայանում, որի արդյունքում զոհվում են հինգ հոգի, 42-ը վիրավորվում են։ Երկրորդը Սիրքեճի երկաթուղային կայարանում ՝ մեկ զոհ, տասը վիրավոր։ ՀԱՀԳԲ-ի «28 Մայիս Խումբ»-ը ստանձնում է գործողությունների պատասխանատվությունը։

- Два взрыва в Стамбуле. Первый произошел в международном аэропорту Эшилкиот, в результате которого пять человек погибли и 42 получили ранения. Второй был на железнодорожной станции Сиркеч, один пострадавший, десять раненых. «Группа 28 мая» АСАОА берет на себя ответственность за действия.

Արևախաչ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Զինվորի աղոթք
Молитва солдата

Ամենակարող Տե´ր.
Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ,
Տուր ինձ վճռականություն սուրբ
Հայրենյաց քաջ պաշտպանը լինելու:
Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու
Ինձ ավելի համարձակ, կարգապահ ու
Ընկերասեր:
Երկնային Զորքիդ բարեխոսությամբ
զորացրու և պահպանիր զինակիցներիս,
հրամանատարներիս ու ինձ:
Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո
ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց:
Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ.
Ամեն…

Արևախաչ
2025/05/31 00:41:59
Back to Top
HTML Embed Code: