group-telegram.com/theark_armenia/861
Last Update:
«Возвращение имен» — ежегодная акция памяти репрессированных в годы советской власти. Тысячи людей в этот день собираются в разных точках мира и зачитывают имена расстрелянных.
В Ереване акция проходит четвертый раз около памятника репрессированному и погибшему в 1937 году армянскому поэту Егише Чаренцу. В одной Армении репрессиям подверглись десятки тысяч граждан
Репрессии против собственных граждан — одна из ярчайших страниц истории преступлений российского государства, которую нынешние власти пытаются замолчать, избежав любых обсуждений. Для многих из нас, жителей постсоветского пространства, события тех лет часть семейной трагедии, для других — трагичный исторический сюжет, который невозможно забыть.
Приходите почтить память репрессированных, даже если лично в вашей семье нет жертв режима. Это не требует никакой специальной подготовки.
Нужно ли что-то брать с собой?
Мы будем благодарны, если вы возьмете свечи и цветы. Больше ничего не нужно — если у вас нет родственника или значимого человека, чью историю вы хотите рассказать, мы предоставим вам список имен, которые вы сможете зачитать.
А как это выглядит?
Участники по очереди подходят к микрофону и зачитывают информацию. Подробнее — в прикрепленном видео.
А где прочитать подробнее?
На сайте «Возвращения имен». Там же можно найти список городов, где в этом году проводится акция.
Արդեն երեքշաբթի՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 19։00-ին, կանցկացնենք «Անունների վերադարձ»
միջոցառումը Երևանում։
«Անունների վերադարձը»՝
ամենամյա միջոցառում է, որը նվիրված է խորհրդային իշխանության տարիներին բռնաճնշումների ենթարկված մարդկանց հիշատակին: Այդ օրը հազարավոր մարդիկ հավաքվում են աշխարհի տարբեր կետերում և ընթերցում են գնդակահարված մարդկանց անունները:
Երևանում միջոցառումը տեղի է ունենում չորրորդ անգամ՝ 1937 թվականին ձերբակալված և զոհված հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի հուշահամալիրի մոտ: Միայն Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ ենթարկվել են բռնաճնշումների։
Սեփական քաղաքացիների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները խորհրդային պետության կողմից կատարված հանցագործությունների պատմության կարևորագույն էջերից է, որը ներկայիս ռուսական իշխանությունները փորձում են լռեցնել, խուսափելով որևէ քննարկումից: Որպես նախկին խորհրդային միության բնակիչներ՝ մեզանից շատերի համար այդ տարիների դեպքերը ընտանեկան ողբերգության մաս են կազմում, իսկ մյուսների համար` ողբերգական պատմական իրողություն, որը հնարավոր չէ մոռանալ:
Եկեք հարգենք բռնաճնշումների ենթարկված մարդկանց հիշատակը, նույնիսկ եթե ձեր ընտանիքում չեն եղել ռեժիմի զոհեր: Դա չի պահանջում որևէ հատուկ նախապատրաստություն:
Ի՞նչ կարելի է բերել:
Մենք շնորհակալ կլինենք, եթե ձեզ հետ վերցնեք մոմեր և ծաղիկներ: Այլ բան վերցնելու անհրաժեշտություն չկա․ եթե ձեր ընտանիքում չկա հարազատ կամ նշանավոր մարդ, ում պատմությունը կցանկանաք պատմել, մենք կտրամադրենք անունների ցուցակ հայերեն և ռուսերեն լեզուներով, որոնք կարող եք ընթերցել:
Ինչպե՞ս է դա արվում:
Մասնակիցները հերթով մոտենում են բարձրախոսին և ընթերցում անունը, ազգանունը, տարիքը, ծննդավայրն ու զբաղմունքը, բռնաճնշումների հանգամանքները և մահվան ամսաթիվը: Ավելի մանրամասն կարող եք դիտել կից տեսանյութում:
Որտեղ կարելի է կարդալ ավելին:
«Անունների վերադարձը» կայքում՝, որտեղ կարելի է նաև գտնել այն քաղաքների ցանկը, որտեղ այս տարի կանցկացվի միջոցառումը:
Подписывайтесь на канал Ковчега 🕊