Telegram Group Search
🔎 ԱԺ բյուջետային գրասենյակը ներկայացրել է ՀՀ 2025թ․ առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ամփոփ նկարագիրը, որն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ Parliament.am
📌 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք սեպտեմբերի 1-ից ազատվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների համար պետական տուրք վճարելուց։

☑️ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում (ՄՔԾ) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են Ծառայության ավելի քան 40 ստորաբաժանումներում․
▪️ բոլոր մարզային բաժիններում,
▪️ մայրաքաղաքի Զաքյան 3 հասցեում գործող բաժնում,
▪️ Ծառայության գլխամասային գրասենյակում,
▪️ ինչպես նաև ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում։

ՀՀ ՆԳՆ
📊 Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5.5%:

📈 EconoMood-ի հաղորդմամբ՝ դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
✔️շինարարություն՝ 26.1%,
✔️ծառայություններ՝ 11.1%,
✔️արդյունաբերություն՝ 4.2%,
✔️առևտրի շրջանառություն՝ 3.8%։

▪️ 2025թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 14.3%-ով. արտահանումը նվազել է 10.8%-ով, իսկ ներմուծումը՝ 16.5%-ով:

📈 Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.4%։
📈 2025թ. հունվար-հուլիսին Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
✔️ շինարարություն՝ 20.2%,
✔️ ծառայություններ՝ 10.6%,
✔️ առևտրի շրջանառություն՝ 3.9%,
Արդյունաբերության ծավալը նվազել է 9.8%-ով:

📉 2025թ. հունվար-հուլիսին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 41.4%-ով. արտահանումը նվազել է 48.3%-ով, իսկ ներմուծումը՝ 35.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

📈 Նույն ժամանակահատվածում ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 3.2%-ով։
🏠 Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2025թ. արդեն իսկ աջակցություն է ստացել 2046 շահառու, վճարվել է շուրջ 1 մլրդ 650 մլն դրամ։

☑️ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 14 հազար 167 ընտանիք, վճարվել է շուրջ 10 մլրդ 264 մլն դրամ։

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝
☑️ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
☑️ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

ՀՀ ԱՍՀՆ
✈️ Գյումրու «Շիրակ» օդանավակայանն այսուհետ չվերթներ է սպասարկելու դեպի Լառնակա, Կիպրոս: Չվերթներն իրականացնելու է հունգարական բյուջետային «Wizz Air» ավիաընկերությունը 2025թ. սեպտեմբերի 30-ից Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայան:

🔹 Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:

🔗 Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ Wizzair.com կամ բջջային հավելված:
🔎 Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկման բազան կազմել է մոտ 15.6 մլրդ դրամ, որից հաշվարկվել է պետբյուջե վճարման ենթակա ավելի քան 3.1 մլրդ դրամ ԱԱՀ:

💻 «e-VAT» համակարգից օգտվել է 71 խոշոր միջազգային կազմակերպություն: ՊԵԿ-ի ներդրած «e-VAT» համակարգի շնորհիվ խոշոր միջազգային կազմակերպություններն ավելացնում են Հայաստանի պետբյուջեի եկամուտները և նպաստում հարկային թափանցիկության աճին:

☑️ «Google, Facebook, TikTok, Spotify, Amazon, Netflix, Ebay և այլ կորպորացիաների ծառայություններից օգտվելով՝ Դուք մասնակցում եք նաև Հայաստանի պետական եկամուտների ավելացմանը»:

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյան
📊 2025թ. առաջին 7 ամիսներին առցանց հարթակների միջոցով գործունեություն իրականացնող տաքսի ծառայությունները գեներացրել են մոտ 57 մլն ՀԴՄ կտրոն՝ ավելի քան 65.3 մլրդ դրամ գումարով, որից հաշվարկվել է շուրջ 2 մլրդ դրամ պետական տուրք:

Օնլայն ՀԴՄ համակարգը բարձրացրել է տաքսիների ոլորտի հարկային թափանցիկությունը։
Յուրաքանչյուր ուղևորություն ներդրում է պետական բյուջեում և հանրային բարօրության ապահովման գործում:

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյան
☑️ 2026թ. հունվարի 1-ից թվայնացվելու են ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները։ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումներ ընդունելու համար հերթագրումները 2026թ. հունվարի 1-ից կիրականացվեն նոր համակարգի միջոցով։

📌 Այդ պատճառով migration.e-gov.am հարթակում հունվարի 1–ից վերոնշյալ ծառայությունը հասանելի չէ։ Վարույթներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու նպատակով ներդրվելու է նոր ծրագրային ապահովում, որի շրջանակներում կատարվելու է քաղաքացիության հայտերի նախնական ուսումնասիրություն։

▪️ Դրանից հետո հայտ ներկայացրած անձինք հնարավորություն կստանան հերթագրվել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումները հանձնելու համար։

ՀՀ ՆԳՆ ՄՔԾ
📌 Հայաստանը փորձարկում է արհեստական ​​բանականության (ԱԲ) կիրառումը՝ հարկային համապատասխանությունը և ռիսկերի կառավարումը բարելավելու համար: Համաշխարհային բանկի (ՀԲ) աջակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն համագործակցել է American University of Armenia -ի հետ՝ ԱԲ աշխատող հարկային վարչարարության գործիքի օգտագործման ոլորտում գիտելիք և կարողություններ զարգացնելու համար:

🔎 Ի՞նչ կարող են սովորել մյուս երկրները Հայաստանի փորձից: Ներկայացվել են Հայաստանի փորձի հիմնական դասերը՝ ղեկավարության դերից մինչև խելացի համագործակցություններ ու ԱԲ-ի պատասխանատու կիրառումը։

World Bank ok Armenia
🔎 «S&P Global» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է ՀՀ կառավարության արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների թողարկման «BB-/B» սուվերեն վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով:

📈 «Կայուն» կանխատեսումը, մի կողմից, արտացոլում է ՀՀ-ի բարենպաստ տնտեսական աճի հեռանկարները և Կառավարության պարտքի կայուն ու կառավարելի մակարդակի պահպանումը, իսկ մյուս կողմից՝ արտաքին վճարային հաշվեկշռի և աշխարհաքաղաքական ռիսկերի առկայությունը։

📊 Գործակալության գնահատմամբ՝ առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսության աճի տեմպերն աստիճանաբար կվերադառնան իրենց բնական մակարդակին։ Աճի որոշակի դանդաղումը պայմանավորված կլինի դրամական փոխանցումների և Ռուսաստանից կապիտալի ներհոսքի նախորդ տարիների բարձր աճի թուլացմամբ։ Այնուամենայնիվ, կանխատեսվում է 4.8% տնտեսական աճ, որի հիմնական շարժիչ ուժերը կմնան ներդրումները և սպառումը։

ՀՀ ՖՆ
📢 ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է 2025թ. լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը:

☑️ Տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին 2000 տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց կտրամադրվի 10 դրամի չափով սուբսիդավորում։

ՀՀ ԷՆ
🔎 EconoMood-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը (ՖՆ) հրապարակել է ՀՀ 2025թ. հունվար-հուլիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

🔹 2025թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,661.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 15.6%-ով կամ 224.2 մլրդ դրամով:

🔹 2025թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,722.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 15.2%-ով կամ 226.9 մլրդ դրամով:

🔹 2025թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 60.7 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58 մլրդ դրամի դիմաց:
📊 ՊԵԿ-ը հայտնում է, որ Հայաստանը ներդրել է ՏՀԶԿ Հարկային նպատակներով ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման ստանդարտը, որի շրջանակում ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025թ. սեպտեմբերի 30-ին։

☑️ Կոմիտեն տեղեկացնում է, որ փոխանակումն ընդգրկելու է օտարերկրյա հարկային ռեզիդենտների հաշիվների վերաբերյալ տեղեկությունները: Ընդ որում, հարկման նպատակով ՀՀ ռեզիդենտ են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում գտնվել են Հայաստանում 183 օր կամ ավելի, կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում։

ՀՀ ՊԵԿ
☑️ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանn ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

◾️ Օրենքի նախագծով նախատեսվում է 2026թ. հունվարի 1-ից հետո Կադաստրի կոմիտե ներկայացված և կազմված բոլոր փաստաթղթերը պահել միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործում:

🔗 Սուրեն Թովմասյանի զեկույցը հանձնաժողովի նիստում կարող եք դիտել հղումով` Youtube.com
📊 Ընթացիկ տարվա օգոստոսին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%: Economood-ի հաղորդմամբ՝ ՎԿ-ն հրապարակել է ՀՀ սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ)։

🌾 Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2025թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 4.9%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ մնացել անփոփոխ:

📈 Ոչ պարենային ապրանքների շուկայում 2025թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների մակարդակն աճել է 1.1%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 0.4%-ով:

📈 Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սակագներն աճել են 3.2%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 0.3%-ով:

📊 2025թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 3.2%-ով։
📢 ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «Ռիելթորական գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

📌 Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է ռիելթորական գործունեության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը, ստվերից դուրս գալուն և պետական բյուջե մուտքերի ավելացմանը, անշարժ գույքի ոլորտում տեղեկատվության ու ծառայությունների թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ձևավորմանն ու զարգացմանը:

☑️ Առաջարկվող կարգավորումներով կներդրվի նաև ոլորտի մասնագետների, անշարժ գույքի սուբյեկտների ու սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմ:

☑️ Կմշակվի և կներդրվի Միասնական տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա վերահսկել Հայաստանում անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքների շարժը՝ ապահովելով նաև անշարժ գույքի վաճառքի հայտարարություններ տեղադրող կայքերի հետ փոխգործելիությունը՝ այդ կայքերի համար կսահմանվեն համապատասխան որոշակի չափորոշիչներ:
🔎 Economood-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է ընթացիկ տարվա օգոստոս ամսվա տվյալները։

🔹 Օգոստոսին պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 38.6 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 64 գործարք՝ շուրջ 9 մլրդ դրամ ծավալով:

🔹 Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 45% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 6.1 մլրդ դրամ։

🔹 Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է ավելի քան 228 մլն դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 460 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալն աճել է 49%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 41.36%-ով։

🔹 Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4.9 մլրդ դրամ։ Օգոստոսին կնքվել է 46 ռեպո գործարք։

Armenia Stock Exchange
📢 Աշխատանք փնտրող անձինք հնարավորություն ունեն առցանց եղանակով հաշվառվել և ստանալ մասնագիտական կողմնորոշման, աշխատանքի տեղավորման և զբաղվածության ոլորտին առնչվող մի շարք ծառայություններ:

☑️ Հաշվառման գործընթացն իրականացվում է e-work.am հարթակի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով, որից հետո աշխատանք փնտրողը կարող է ստանալ անհրաժեշտ ծառայություններ Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոնից։

📌 Գործատուները ևս կարող են գրանցվել հարթակում, ինչը հնարավորություն կտա ներգրավվել զբաղվածության պետական ծրագրերում և համալրել առկա թափուր աշխատատեղերը։ Այսպիսով, աշխատանք փնտրողը կարող է գտնել աշխատանք, իսկ գործատուն՝ համալրել իր մոտ առկա թափուր հաստիքը:

☑️ Հարթակի միջոցով իրականացվում է աշխատանք փնտրող անձի և գործատուի նույնականացում՝ տվյալների տարբեր շտեմարանների փոխգործելիության միջոցով․ անձի կամ գործատուի համաձայնությամբ նաև կապահովվի նրանց վերաբերյալ արդեն իսկ առկա տեղեկատվության հասանելիությունը տարածքային կենտրոնի մասնագետին։

ՀՀ ԱՍՀՆ
📊 2025թ. հուլիսին ՀՀ-ում շինարարության ծավալը կազմել է 68 մլրդ 430.3 մլն դրամ, իսկ հունվար-հուլիսին՝ 293 մլրդ 301.8 մլն դրամ, որոնք աճել են՝ համապատասխանաբար 26.1%-ով և 20.2%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

🔎 EconoMood-ի հաղորդմամբ՝ 2025թ. հուլիսին ՀՀ-ում իրականացված շինարարության ծավալներում տնտեսական գործունեության տեսակներից զգալի մասնաբաժինները պատկանում են անշարժ գույքի հետ կապված գործունեությանը՝ 41.2%, կրթությանը՝ 17.7%, տրանսպորտին՝ 17.2%, էլեկտրականությանը, գազի, գոլորշու, լավորակ օդի մատակարարմանը՝ 10.8%։

📈 Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ում առաջնային դիրք են զբաղեցնում կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող շինարարության ծավալները՝ 26 մլրդ 722.8 մլն դրամ, որոնք աճել են 3.7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
2025/09/05 18:48:03
Back to Top
HTML Embed Code: