group-telegram.com/gareginnjdehh/1146
Last Update:
Մայիսի 24-ին մի անսպասելի դեպք, ավելի շուտ մի զարմանալի հրաշք եկավ ցրելու համատարած լռությունը, պատռեց մահվան վարագույրը եւ մարդկանց երակների մեջ խոսեց ապրելու եւ կռվելու տենչը: Ղարաքիլիսայից դեպի արեւելք Դիլիջանի ոլորապտույտ ճանապարհին երեւաց մի անորոշ զանգված, որ քանի մոտենում, ավելի ու ավելի նկատելի էր դառնում: Շատ չանցած գյուղում երեւացին մի խումբ ձիավորներ, ոտքից գլուխ զինված: Ժողովրդի սարսափահար դեմքերին նկատվեց ե՛ւ զարմանքի, ե՛ւ ուրախության նշան... Եկվորները ծանոթ դեմքեր էին. Նժդեհի տղերքը:
Գալիս է հայ զորքը, գալիս են հայ կամավորները: Կռիվ պիտի տանք, փախչելն ամոթ ա, տղամարդկություն պիտի շանց տանք - արար աշխարհ պիտի զարմացնենք - ծլկող ու կորչողը նամարդ է: Լսողները չէին հավատում իրենց ականջին: Ամենքին թվում էր մի երազ, մի քաղցր ու կարճատեւ երազ» (Մուշեղ Ղազարյան, Ղարաքիլիսայի հերոսամարտը, Թիֆլիս, 1920թ.):
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
BY Գարեգին Նժդեհ ֍

Share with your friend now:
group-telegram.com/gareginnjdehh/1146