group-telegram.com/oborona2025/728
Last Update:
2020 թվականի հուլիսի 13-ի Կառավարության նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով տեղի ունեցածը, մասնավորապես, ասել էր.
«Երեկ ժամը 12:30-ին մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում դեպի մեր դիրքը:
Կրկնում եմ, և դա շատ կարևոր է, որպեսզի բոլորն իմանան, որ դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանի վրա:
Քանի որ շարժումն անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելուց ստանում են հրահանգ. հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու պատճառով՝ կոչ են անում լքել տարածքը, որը և իրականացվում է:
Թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը, որից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով:
Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է:
Մինչ այժմ, պարոն վարչապետ, զեկուցում եմ, որ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15, 25 րոպեն մեկ, հրետակոծությունը վերսկսվում է, որի դադարը եղել է գիշերը ժամը 03:30-ից մինչև 05:30-ը:
Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են և լռեցվում դիպուկահար կրակով, որի արդյունքում հակառակորդն ունի բավական զգալի կորուստներ:
Մեր զինված ուժերը և համապատասխան կորպուսը շարունակում են սահմանի պաշտպանությունը:
Օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է և կառավարելի է»:
Այս բացատրությունից Փաշինյանը տպավորություն էր ստացել, թե «հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են, և հետո, չգիտես ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել են, հեռացել», և հարցրել՝ «հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված՝ ցանկացել են վերադարձնել այն, դրա համար են այդ գործողությունն սկսել»:
Տոնոյանն ի պատասխան Փաշինյանին՝ հասկացրել էր, որ իր տպավորությունը սխալ է:
«Եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային, և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի: Անմիջապես սկսվել է հրետակոծություն»,- ընդգծել էր Պաշտպանության նախկին նախարարը:
BY ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/oborona2025/728