Telegram Group Search
🔷 Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում մասնակցել է «Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագրով բարձր մակարդակի քննարկման։

Քննարկման մյուս բանախոսներն էին Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը։

💬 Արարատ Միրզոյան. «Մենք արդեն ժողովրդավարություն ենք, այո, անփորձ ժողովրդավարություն, բայց մենք արդեն հաստատված ժողովրդավարություն ենք, և, իհարկե, մենք շարունակելու ենք մեր ժողովրդավարական բարեփոխումները։

🔗 Նախարարի ամբողջական ելույթը
ՀՀ ԱԳՆ/MFA of Armenia
Photo
💬 Նախարար Միրզոյան. «Աշխարհում նաև դրական գործընթացներ են ընթանում։ Եվ այստեղ կցանկանայի անդրադառնալ Հարավային Կովկասին, Հայաստանին։ Վերջերս մենք խաղաղություն հաստատեցինք Ադրբեջանի հետ, որի հռչակումը տեղի ունեցավ Վաշինգտոնում։ Խաղաղության հռչակագիրը ստորագրվեց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից, իսկ այդ գործընթացի ականատեսն ու ստորագրողը նաև նախագահ Թրամփն էր։

(…)

Քաղաքականությունն այն ոլորտն է, այն ճանապարհը, որտեղ մենք՝ մեր ժողովուրդները, մեր երկիրը, պետք է որոշումներ կայացնենք։ Քաղաքական առումով ԵՄ-ն պետք է որոշում կայացնի։ Գիտեք, մենք շարունակելու ենք մեր բարեփոխումները, մենք ամրապնդելու ենք մեր ժողովրդավարական ինստիտուտները, մենք բարձրացնելու ենք մեր ապրանքների որակական չափանիշները, որպեսզի ինտեգրումը հնարավոր դառնա։ Վերջիվերջո, որոշումը պետք է լինի քաղաքական։ Եթե դուք՝ որպես ԵՄ, ընդունեք մեզ, ապա բոլորս կշահենք։ Եթե մերժեք մեզ, այնուամենայնիվ, մենք կունենանք բարեփոխված քաղաքական հաստատություններ, և դրանից նույնպես կշահենք»։

🔗 Ամբողջական ելույթը
🇦🇲🤝🇵🇱 Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև գործընկերության խորացման հնարավոր ուղղություններն ու առկա մեխանիզմները։

Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին մտքեր են փոխանակել ԵՄ շրջանակներում ընթացիկ գործընթացների, ինչպես նաև ՀՀ եվրոպական ինտեգրացիային առնչվող հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքին, ՀՀ-ԵՄ՝ տարբեր ուղղություններով խորացող գործընկերության հարցերի։

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև աշխարհաքաղաքական զարգացումներին, ժողովրդավարական գործընթացներին՝ ընդգծելով առկա մարտահրավերների հաղթահարման հարցում փոխգործակցության կարևորությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ շեշտելով հատկապես հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանի կայուն զարգացման, հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։

🔗English
🔗Русский
🔷 Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել լեհական TVP World հեռուստաալիքին։

💬 Նախարար Միրզոյան. «…Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցությունները, և այստեղ խոսքը վերաբերում է ամբողջ ենթակառուցվածքին։ Օրինակ՝ Հայաստանը ստանում է մուտք Ադրբեջանի երկաթուղային համակարգ, Ադրբեջանը՝ Հայաստանի երկաթուղային համակարգ, իսկ հետագայում՝ նաև ավտոճանապարհներին և այլ ենթակառուցվածքներին։

Մենք կարող ենք օգտագործել միմյանց ենթակառուցվածքներն այնպես, ինչպես դա անում են նորմալ հարևանները, օրինակ՝ Եվրոպայում կամ այլուր։ Այդ ենթակառուցվածքի այն մասը, որը հանդիսանում է ամենակարճ կապն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, պետք է գործարկվի որպես TRIPP, այն է՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։

🔗Ավելին
🗓️ Հոկտեմբերի 3

📞 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի միջազգային ներդրումների և առևտրային համագործակցության հարցերով օգնական, ԱԳ նախկին նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մուրատ Նուրտլեուին համատեղ աշխատանքի համար, որի արդյունքում Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցում գրանցվել են նշանակալից ձեռքբերումներ:

Նախարար Միրզոյանը Մուրատ Նուրտլեուին հաջողություն է մաղթել նոր պաշտոնում՝ հայտնելով հետագա համագործակցության պատրաստակամությունը։
🗓️ Հոկտեմբերի 3

📞 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նորանշանակ ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևի հետ։

Նախարար Միրզոյանը շնորհավորել է Երմեկ Կոշերբաևին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաջիկա գործունեության մեջ։

🇦🇲🤝🇰🇿 Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության օրակարգային հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման և ռազմավարական բնույթի գործընկերության առաջմղման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը:
Ի ուշադրություն ԶԼՄ գործընկերների. ՀՀ ԱԳՆ կամ Վրաստանում ՀՀ դեսպանության կայքէջերում հոկտեմբերի 4-ի նորություններ չեն տեղադրվել։

2020 թվականի մարտի 17-ի նորությունը, առանց լրացուցիչ պարզագույն ճշտման, որպես 2025 թվականի հոկտեմբերի 4-ի նորություն ներկայացնող «լրագրողին» խորհուրդ ենք տալիս առնվազն ծանոթանալ դրա բովանդակությանը։ Ուշագրավ է, որ 2020 թվականի նորության մեջ խոսվում է այդ պահին ապագայում՝ 2020 թ. մարտի 18-ին, ուժի մեջ մտնելիք որոշման, կորոնավիրուսի շրջանի սահմանափակումների և առատ ձյան մասին. ակնհայտ փաստեր, որոնք նվազագույն ուշադրության պարագայում չեն համապատասխանում 2025 թ. հոկտեմբերի 4-ի իրականությանը։

Հավելենք, որ թերևս նմանատիպ օրինակներն են լավագույնս վկայում լրագրողական գործունեության անաչառության և ընթերցողների նկատմամբ նվազագույն հարգանքի կամ նշյալ հատկանիշների՝ չվիճարկվող բացակայության մասին։

@MFAofArmenia
2025/10/09 23:51:47
Back to Top
HTML Embed Code: