Notice: file_put_contents(): Write of 19436 bytes failed with errno=28 No space left on device in /var/www/group-telegram/post.php on line 50
Глас Народа / Ժողովրդի ձայնը | Telegram Webview: voxpopuli4/27366 -
Telegram Group & Telegram Channel
Ես քաղաքական գործիչ չեմ, բայց ինձ համար ավելի քան ակնհայտ է, որ ի տարբերություն ՀՀ նախկին իշխանությունների՝ այս իշխանությունների առաջնային խնդիրներից մեկը ցանկացած հարթակում իրենց հասցեին հնչեցված կոռուպցիոն մեղադրանքներն ամեն գնով հերքելն է։ Ավելի պարզ՝ նախկին իշխանություններն առաջնորդվում էին «դե, ասում են, ասեն էլի, հո՞ ասելով չի» գաղափարով, մինչդեռ սրանք կոռուպցիոն բնույթի մեղադրանքները հերքելու համար պատրաստ են ամեն ինչի, այդ թվում՝ ծեծի, կալանավորման, խոշտանգման, արտաքսելու և այլն։ Որովհետև սրանք ավելի քան լավ են պատկերացնում, թե ինչ գնով և ինչը շահարկելով են եկել իշխանության։

Հենց նման մեղադրանքներին ժամանակին լուրջ չվերաբերելն է ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների հանդեպ ստեղծել որոշակի անվստահություն կամ ատելություն։ Չնայած ինձ համար ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների, ինչպես նաև նրանց թիմերի անդամների հասցեին հնչեցված բոլոր մեղադրանքներն անլուրջ են և ավելի շատ մտացածին, քան իրական, այնուամենայնիվ հակառակ գաղափարով առաջնորդվող արցախցիներին խնդրում եմ մի պահ հետ գնալ, հիշել իրենց արցախյան կյանքը և չմոռանալ՝ ում իշխանության օրոք էին նրանք դա վայելում։ Միգուցե ոմանք ասեն, որ դա 90-ականների պատերազմի և հերոս նահատակների անգնահատելի աշխատանքի արդյունքն է, բայց թեկուզև մեծ ցավով պետք է հակադարձեմ ու հիշեցնեմ 2020 թվականից հետո հազարավոր զոհեր ունենալու փաստը, որը, սակայն, այս իշխանության կողմից դավադրաբար անտեսվեց։

Այլ խոսքով՝ այո, մեր արցախյան անդորրը 90-ականների պատերազմի և հերոս նահատակների անգնահատելի աշխատանքի արդյունքն էր, բայց ՀՀ նախկին իշխանությունն այդ արդյունքի գինը գիտեր, այն արժևորում էր և սրբացնում։ Էլ ինչ խոսք արցախյան առաջին պատերազմում կոնկրետ նրանց կատարած աշխատանքի մասին։

Ու թող փորձի մեկնումեկը ասել՝ որևէ մեկի քմահաճույքով եմ սա գրել կամ շահամոլությամբ եմ զբաղվում։ Ծառայելու բնավորություն ունենայի կամ շահ սպասարկող լինեի՝ այս իշխանությանը կծառայեի։ Այո, ես սատարում եմ ՀՀ երկրորդ նախագահին։ Ես անթաքույց նվիրված եմ նաև Արցախի նախագահին, բայց նման վերաբերմունքի հիմքում բացառապես այդ անձանց գաղափարներն են, այլ ոչ անձնական շահերը։ Սա իմ անձնական կարծիքն է, որը, ըստ իս, կիսում են հազարավոր արցախցիներ։

https://www.facebook.com/share/p/1JiDfAX1qa/?mibextid=wwXIfr
👏3🙏21

group-telegram.com/voxpopuli4/27366
Create:
Last Update:

BY Глас Народа / Ժողովրդի ձայնը

Share with your friend now:
group-telegram.com/voxpopuli4/27366

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

Ukrainian forces successfully attacked Russian vehicles in the capital city of Kyiv thanks to a public tip made through the encrypted messaging app Telegram, Ukraine's top law-enforcement agency said on Tuesday. Either way, Durov says that he withdrew his resignation but that he was ousted from his company anyway. Subsequently, control of the company was reportedly handed to oligarchs Alisher Usmanov and Igor Sechin, both allegedly close associates of Russian leader Vladimir Putin. Just days after Russia invaded Ukraine, Durov wrote that Telegram was "increasingly becoming a source of unverified information," and he worried about the app being used to "incite ethnic hatred." The news also helped traders look past another report showing decades-high inflation and shake off some of the volatility from recent sessions. The Bureau of Labor Statistics' February Consumer Price Index (CPI) this week showed another surge in prices even before Russia escalated its attacks in Ukraine. The headline CPI — soaring 7.9% over last year — underscored the sticky inflationary pressures reverberating across the U.S. economy, with everything from groceries to rents and airline fares getting more expensive for everyday consumers. Right now the digital security needs of Russians and Ukrainians are very different, and they lead to very different caveats about how to mitigate the risks associated with using Telegram. For Ukrainians in Ukraine, whose physical safety is at risk because they are in a war zone, digital security is probably not their highest priority. They may value access to news and communication with their loved ones over making sure that all of their communications are encrypted in such a manner that they are indecipherable to Telegram, its employees, or governments with court orders.
from us

Telegram Глас Народа / Ժողովրդի ձայնը
FROM American