Telegram Group Search
Սերժ Սարգսյանը Լևոն Մնացականյանի ծննդյան հոբելյանի առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան 60-ամյակի առիթով ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լևոն Մնացականյանի ընտանիքի անդամների հետ, մաղթել նրանց համբերություն և տոկունություն:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ինչպես իր, այնպես էլ Հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր հայրենակիցների փափագն է, որ իր բնօրրանում արցախահայության անվտանգ և խաղաղ ապրելու իրավունքի համար մեծագույն ջանք ներդրած մարտական ընկերը՝ Լևոն Մնացականյանը, Բաքվի բանտերում շինծու գործերով ապօրինաբար դատվող մեր մյուս հայորդիների հետ շուտափույթ վերադառնա Հայրենիք: 

🇷🇺 https://bit.ly/3VQ8LyU
🇺🇸https://bit.ly/41SaYgO
24👍9
РУС, ENG ⤵️

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ավելի քան երեք տասնամյակ առաջ մենք ազգովին «Այո՛» ասացինք անկախությանը՝ մեր ազգային ինքնության պահպանմանն ու արժանապատվությանը, մեր ինքնիշխան պետականության գաղափարին:

Այսօր ժամանակն է միասնաբար և վճռականորեն «Ո՛չ» ասել կապիտուլյանտ և ազգուրաց գործող կառավարիչներին, որոնք այդ անկախության ձեռքբերումները մսխել են, գաղափարն արժեզրկել ու ձևախեղել՝ վտանգի տակ դնելով մեր պետության և ժողովրդի ապագան։

Անձնիշխանությունը ինքնիշխանություն չէ, բազմակախյալությունը՝ անկախություն։

Գործող ռեժիմը, խոստանալով «իրական Հայաստան», մեզ մատուցում է կեղծ Հայաստան, անարժեք Հայաստան, անպատիվ Հայաստան:

Ցավոք, մենք դիմավորում ենք մեր պետականության վերակերտման պատմական օրվա տարեդարձը լրջագույն սպառնալիքների պայմաններում. Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն օկուպացված է, սահմանները՝ խախտված, ինքնիշխանությունը՝ խարխլված, Արցախը հայաթափված ու հանձնված, բանտերը լի են քաղաքական բանտարկյալներով։

Երրորդ Հանրապետությունը պարզապես համարակալված պետականության դրսևորում չէ, այլ հայ ժողովրդի՝ ազատության ու անկախության համար մղած պայքարի արդյունք: Պետությունը ձևավորվում է այդ պայքարի, շարունակականության, ճշմարտության, ժողովրդի պատմական հիշողության ու կամքի հիման վրա։

Նոր համարակալումներով հանրապետության մասին բարբաջողները փորձում են ջնջել մեր հիշողությունը, խեղաթյուրել պատմությունը, ուրանալ անցյալը, մերժել հաղթանակները:

Բայց պատմությունը չի սկսվում «զրոյական կետից»:

Չի կարող արյունը ջուր դառնալ, նահատակությունը՝ վիճակագրություն, հերոսությունը՝ պատմական սխալ։

Չի´ կարող:

Մենք դեռ տոնելու ենք այս օրը, երբ վերականգնենք մեր արժանապատվությունը՝ որպես ազգ, պետություն և քաղաքացիներ՝ հեռացնելով պետականակործան կառավարիչներին:

Հայրենիքի հանդեպ պարտքը ժամանակավոր չի լինում։

Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար՝ պետության պաշտպանության ճանապարհը:

Փա՛ռք նրանց, ովքեր հերոսաբար ընկել են ոտքի կանգնեցնելու համար Հայաստանը։

Պատի´վ նրանց, ովքեր աներեր կանգնած են՝ պաշտպանելու պետականությունը։

Աստված պահապա´ն Հայաստանին և հայ ժողովրդին։


🇷🇺 https://bit.ly/4gC2xwg
🇺🇸 https://bit.ly/4nIwWeJ
14👍14
🇦🇲Հարգանքի տուրք՝ Հայրենիքի անկախության համար նահատակվածների հիշատակին

Անկախության օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան  ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել:


🇷🇺Дань уважения памяти погибших за независимость Родины

От имени третьего Президента РА Сержа Саргсяна по случаю Дня Независимости Республики Армения утром воздана дань уважения и возложен венок в Воинском пантеоне «Ераблур» к Стене Памяти, увековечивающей подвиг армянских сынов, отдавших свои жизни за свободу и независимость Отечества. 

🇺🇸Tribute to Heroes Martyred for Homeland’s Independence

On the occasion of Armenia’s Independence Day, today a wreath was laid on behalf of RA Third President Serzh Sargsyan in Yerablur Military Pantheon at the memorial to Armenian heroes who sacrificed their lives for Homeland’s freedom and independence.
16👍14
❗️Օրվա խորհուրդը հիմարների կամ իրենց հարմար պահին այդպիսին ձևացողների հոգեբանության մասին.

«Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք». Մարկ Տվեն:

«Միայն երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը: Բայց առաջինի հետ կապված այդքան էլ վստահ չեմ». Ալբերտ Էյնշտեյն:
29👍14
Media is too big
VIEW IN TELEGRAM
Շինծու գործով հերթական դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին
16👍6
📣ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները ⤵️

🔶 «Այո, քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունը՝ զեկույցը, ուղարկել են արխիվ, բայց արդյո՞ք կարողանալու են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտուլյացիայի համար։ Իհարկե, չեն կարողանալու։ Իրենք իրենց մեղքերն են այնտեղ գտնելու այդ հանձնաժողովի ուսումնասիրություններում»։
🔶 «Մեր վարած բանակցային գործընթացում առհասարակ Ալմա-Աթայի հռչակագիրը զրոյական դերակատարություն է ունեցել։ Նույնիսկ ադրբեջանցիները չէին համարձակվում այդպիսի արգումենտ բերել»։
🔶 «Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող լինել որպես հիմք։ Լավ, իրենք փորձում են դա անել, այդ դեպքում մեկ այլ բան ասեմ. Ալմա-Աթայի հռչակագրից բառացիորեն ամիսներ առաջ եղել է արդեն հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիան, դեմարկացիան, ինչո՞ւ դրանով չեն առաջնորդվում»։
🔶 «Բա որ այն ժամանակվանից ամեն ինչ որոշված էր, այդ դեպքում ինչո՞ւ է Մինսկի խումբ ստեղծվել, ինչո՞ւ համանախագահները՝ երեք համանախագահները, հինգ անգամ հայտարարել են, թե գործընթացն ինչպես կլինի»։
🔶 «Արցախը կմնա հայկական, եթե մեր ուղեղների մեջ՝ բոլորիս ուղեղների մեջ այն լինի հայկական»։
🔶 «Ես հաջողություն եմ ցանկանում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին»։
🔶 «Ես Հայաստանի Հանրապետությունում որտեղ ծառայել եմ, որ կառույցներում էլ ծառայել եմ, միշտ փորձել եմ նպաստել դրանց կայացմանը, այդ թվում նաև շենքային պայմանների բարելավման առումով»։
🔶 «Եթե պաշտպանության նախարարության համալիրը կառուցվեր այսօր, հինգ անգամ ավելի շատ գումար կծախսեին»։
🔶 «Իմփիչմենթ գործընթացի նախաձեռնողները մենք չենք եղել։ Մենք եղել ենք պաշտպանողները, մենք եղել ենք և կանք թեկնածու առաջադրողները, ինչի համար, այս բառը չեմ սիրում ասել, բայց հպարտ ենք, ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներին, ովքեր այդ գաղափարը պաշտպանեցին»։
🔶 «Այս իշխանությունների հետ մենք հսկայական, հարյուրավոր տարբերություններ ունենք շատ սկզբունքային հարցերում»։
🔶 «Բոլորն էլ, բացի այսօրվա Հայաստանի կառավարչից, դրան Զանգեզուրի միջանցք են անվանում։ Այդպես են անվանում ադրբեջանցիները, թուրքերը, շատ վաղուց են չէ՞ դրա մասին խոսել»։
🔶 «Ես դեմ չեմ ուրիշ ժողովուրդների անվտանգության ապահովմանը, իրենց երազանքների իրականացնելու ձգտմանը, բայց այդ երազանքների իրականացման ձգտումը չպետք է ուրիշների՝ մեկ այլ ժողովրդի ճնշի»։
🔶 «Հայաստանի կառավարիչն ասում է՝ ուզո՞ւմ եք Թուրանը միանա, դե թող միանա։ Այսինքն՝ չեմ հասկանում՝ ինքը ո՞ր երկրի կառավարիչն է։ Անկեղծ, չեմ հասկանում, ո՞ր ժողովրդի ներկայացուցիչն է»։
🔶 «Այն իշխանությունը, այն կառավարիչները, ովքեր երեք անգամ մեծացրել են Եռաբլուրը, ինձ մեղադրում են՝ փորձում են մեղադրել, իբր, Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ»։

Ճեպազրույցն ամբողջությամբ`

🇦🇲https://bit.ly/3WxOcaN
🇷🇺https://bit.ly/3Ky3U3h
🇺🇸https://bit.ly/4gXzhjG
22👍7
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցը շինծու գործով հերթական դատական նիստից հետո: 👆
14👍10
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին շինծու գործով հերթական դատական նիստից հետո
16👍3
📌 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր թեմաներից ⤵️

⛪️ Եկեղեցու շուրջ զարգացումները և Սերժ Սարգսյանի դիրքորոշումը.

-Պարո´ն նախագահ, Ձեր կարծիքով եկեղեցու շուրջ սկսված այս զարգացումները ի՞նչ վտանգավոր հետևանքներով են հղի, որովհետև այդ սև ու սպիտակը կարծես թե նաև Առաքելական եկեղեցու մեջ գցեցին իշխանությունները։

-Գիտեք, այս ռեժիմի ներկայացուցիչները չունեն ո՛չ սրբություն, ո՛չ բարոյականություն և ո՛չ էլ արժանապատվություն։ Եկեղեցու դեմ արշավ կարող է ձեռնարկել մարդ, ով ունի հոգեկան խնդիրներ, կամ լցված է ամբողջովին չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարությունները։

Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետին, ապա ես վստահ եմ, որ նա հաստատակամ է և ցանկացած պարագայում բարեխղճորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները։ Բայց բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն։ Այնպես որ՝ համբերությամբ սպասենք։

-Պարո´ն Սարգսյան, կիրակի օրը պատարագ է լինելու՝ կարգալույծ եղած տեր Արամն է հայտարարել, Փաշինյանն էլ մասնակցելու է կիրակի օրվա Սուրբ պատարագին։ Դուք, Ձեր թիմից գնալո՞ւ եք Հովհաննավանք՝ պաշտպանելու եկեղեցին և ինչպե՞ս եք եկեղեցին պաշտպանելու այդ պրոցեսը պատկերացնում։

- Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր քաղաքական ուժն ամբողջովին կանգնած է Վեհափառ Հայրապետի, մեր եկեղեցու կողքին, և մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհափառ Հայրապետի հորդորով։ Հենց Վեհափառ Հայրապետը կես բառ ասի՝ ցանկացած եկեղեցում, Հայաստանի ցանկացած կետում, մենք պատրաստ ենք այնտեղ կանգնելու։
18👍3
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր թեմաներից ⤵️

🗓️ 2026 թվականի ընտրություններ և իմփիչմենթ.

-2026 թվականի ընտրությունների հետ կապված արդեն մեկ տասնյակից ավելի կուսակցություններ կամ, չգիտեմ, դաշինքներ ցանկություն են հայտնել մասնակցելու ընտրություններին։ Դուք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, դեռևս որոշում չունեք։ Արդյո՞ք վերանայել եք ձեր որոշումը։ Կարո՞ղ եք պատասխանել այդ հարցին՝ մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ։

-Ոչ, մենք մեր որոշումը չենք վերանայել։ Մենք այսօր նախապատվությունը տալիս ենք իմփիչմենթին  և կարծում ենք՝ բոլորդ էլ տեսնում եք, որ խորհրդարանական ընդդիմության իրական կոնսոլիդացիան շատ լավ հնարավորություններ է բացում իմփիչմենթի հետագա իրականացման գործում։

Ես, ընդհանրապես, շատ զարմացած եմ այն մարդկանց վրա, հատկապես այն քաղաքական ուժերի, ովքեր փորձում են իմփիչմենթը հակադրել ընտրություններին։ Բայց ինչպե՞ս կարելի է հակադրել։ Դրանք երկուսն էլ Սահմանադրական դրույթներ են։ Այսպես թե այնպես ընտրությունները կայանալու են, և Սահմանադրությունը հստակ ընդգծում է, որ իմփիչմենթը ճգնաժամային լուծման գործիք է:
Եթե մարդիկ կարծում են, որ այսօր Հայաստանում ճգնաժամ չկա, մենք այդպես չենք կարծում, և մենք համարում ենք, որ օր առաջ սրանց իշխանությունից հեռացնելը միայն ու միայն Հայաստանին օգուտ է։ Այնպես որ, կգա ժամանակը, մենք մեր կարծիքը կհայտնենք։

-Մտավախություն չունե՞ք, որ 2021 թվականի սցենարը կարող է կրկնվել՝ այսքան ուժերով կրկին ընտրության գնալով և նույն, այսպես ասած, չակերտավոր արդյունք ունենալով։
-Բոլոր պրոցեսներում լինում են և՛ լավ իրավիճակներ, և՛ վատ իրավիճակներ։ Եթե ես մտավախություններ չունենայի, այդքան լուրջ չէի զբաղվի իմփիչմենթի գործընթացով։
Օր առաջ այս իշխանություններին իշխանությունից հեռացնելը Հայաստանի համար միայն դրական արդյունքներ կարող է ունենալ։

Ես այսօր չեմ կարող ասել, որ ընտրություններում ընդդիմությունը անհաջողության է մատնվելու, բայց չեմ կարող ասել նաև, որ այս ընդդիմությունը լինելու է առանց բռնաճնշումների, ընտրությունները՝ առանց քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու, առանց «մուրճի»։ Կներեք բառիս համար՝ առանց սրան-նրան «շինելու»։ Այնպես որ, սա է իրավիճակը։
7👍3🔥1
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր թեմաներից ⤵️

🧭 Արտաքին քաղաքականություն | 🤝 Նիկոլա Սարկոզիին սատարում | 🧷🫲 Գերիների Հայրենիք վերադարձի հավանականություն.

– Պարո՛ն նախագահ, խոսելով արտաքին քաղաքականության մասին, օրինակ՝ վերհիշելով Ձեր նախագահության տարիները բանակցությունների, արտաքին քաղաքականության հետ կապված, Դուք տարբեր գերտերությունների ղեկավարների հետ հավասարը հավասարի նման խոսում, բանակցում էիք։ Այս իշխանությունների օրոք կարծես թե Հայաստանը և Հայաստանի ղեկավարներն այնպես են անում, որ մենք վերածվել ենք ծաղրի առարկայի։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, սրտիկները, որ ուղարկում է։

Երբևէ մենք այսպիսի արտաքին քաղաքական վիճակում գտնվե՞լ ենք։

– Նախ՝ ուզում եմ, որպեսզի իմ անձն այդպես չմեծարեք ու չչափազանցնեք։ Ես երբեք ինձ թույլ չեմ տվել համարվելու հավասար գերտերությունների ղեկավարներին, բայց երբեք թույլ էլ չեմ տվել, որպեսզի մեզ համարեն երկրորդական, երրորդական երկիր։

Համեմատությունը՝ ի՞նչ ասեմ, որ ավելի պատկերավոր լինի, մոտավորապես ոնց որ բլուրը համեմատեք սարի հետ։ Պարզ է, չէ՞, որ այսօր Հայաստանը չի գտնվում բանակցային սեղանի շուրջ։

Ես չեմ ուզում բերել այնպիսի օրինակներ, որ անընդհատ բերում են, երբ որ գերտերություններից մեկի ղեկավարն անվանում է «այն տղա» և այլն։

– Կամ Ալիևին հարցնում է՝ ո՞ւր է Ձեր հայրենակիցը։

– Գիտեք, արտաքին քաղաքականությունը տղայություն չի։ Այն պահանջում է, որպեսզի մարդ հաստատակամ լինի, հավատա այն գործընթացին, որն ինքը վարում է և չփորձի քյանդրբազություն անել։

Կներեք օտար բառի համար, բայց քյանդրբազություն է՝ անընդհատ լարի վրա խաղալը՝ որտեղ ծանր է՝ դեպի ծանրը գնալ, չգիտեմ, մեծ հավասարակշռությամբ փայտիկը վերև բարձրացնել և այդպես շարունակ։

Դրա համար ենք մենք այս վիճակում։

Իմիջիայլոց, երբ որ խոսեցինք գերտերությունների ղեկավարներից, ես ցանկանում եմ իմ անվերապահ համերաշխությունը հայտնել այդ երկրներից մեկի՝ Ֆրանսիայի պաշտոնաթող նախագահ Նիկոլա Սարկոզիին։

Վստահ եմ՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովուրդը միշտ հիշելու է նրա ծառայություններն իր հայրենիքին։

Ես ինչո՞ւ եմ այդ մասին ասում՝ որովհետև նախագահ Սարկոզին մեծ վաստակ ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում, և ես երախտապարտ եմ նրան այն ջանքերի համար, որ ներդրել է՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի ղեկավար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի հարցը լուծվի Մադրիդյան սկզբունքների, այնուհետև՝ հիմնարար սկզբունքների շրջանակներում։

Նա մեծ գործ է արել այդ առումով։ Ցավոք սրտի, ո՛չ նա, ո՛չ ես չհասցրինք իրականացնել այդ գործը։
Այնպես որ, շնորհակալ եմ։

– Պարո՛ն նախագահ, բազմաթիվ իրավապաշտպաններ հայտարարում են, որ պետական մակարդակում իշխանությունները որևէ բան չեն անում մեր գերիներին և պատանդներին վերադարձնելու համար։ Եթե իշխանությունները որևէ քայլ չեն անում, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում գերիների վերադարձը հայրենիք։ Ի՞նչ ճանապարհով։

Եվ, լինելով Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարը, որքանո՞վ են օգտագործվում Ձեր կապերն այս խնդիրները բարձրաձայնելու և որևէ արդյունք ապահովելու համար։

– Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, բայց մենք Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժը չենք, որովհետև, եթե ես սա չասեմ, ուրիշները կարող են վիրավորվել, մեզ մեղադրել մեծամտության մեջ։

Ամենաառաջին պայմանը, նորից եմ ասում՝ այս իշխանություններին իշխանությունից զրկելն է, որովհետև ինչքան էլ մենք կապեր ունենանք, ինչքան էլ եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ հարաբերություններ ունենանք, առանց իշխանությունների սատարման՝ գրեթե անհնար եմ տեսնում այդ խնդրի լուծումը։

Կապրենք, կտեսնենք։ Բոլոր պարագաներում, մինչև այդ շինծու դատավարությունը Բաքվում չավարտվի, չեմ կարծում, որ հնարավորություն կա, որպեսզի մեր գերիները վերադառնան Հայրենիք։

https://www.instagram.com/reel/DQH9o5zjJvd/?igsh=MTl3aHdpY280OHNmeQ==
👍52
2025/10/23 02:42:25
Back to Top
HTML Embed Code: