group-telegram.com/artsakhspeaks1/4027
Last Update:
Ինչու է ՔՊ-ի թիրախում Դաշնակցությունը։
Վերջին շրջանում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մի տեսակ անտեսված են ՔՊ-ի կողմից, հարվածի տակ է հիմնականում Դաշնակցությունը։ «Հայաստան» դաշինքը «ձեր ձեռը կրակն է ընկել»՝ Դաշնակցությանն է դիմում հայտնի ՔՊ-ականը։ Էլ անցյալի վերհիշում, էլ ներկայի երեսով տալ՝ ինչ ասես, որ չասվեց Դաշնակցության հասցեին։
Նույն ընթացքում ադրբեջանական կողմի թիրախում հայտնվում են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ովքեր ներկայացվում են որպես միջազգային մակարդակի հանցագործներ։ Տեղեկատվական դաշտ է նետվում անգամ ֆեյք նյուզ, թե իբր Ադրբեջանը պահանջում է ՀՀ-ից արտահանձնել նախագահներին, որը, մի լավ շրջելուց և ֆիդբեք-երը հավաքելուց հետո, հերքվում է։ ։
Սենց պասերով խաղի հաջողությունը ապահովելու համար իշխանական պրոպագանդան այնուհետև դաշտ է նետում Մոսկվայից իրենց դեմ գեներացվող տեղեկատվական հարձակման թեզը։
Պարզվում է, որ Ալի և Նիկոլ ախպերները իրենց համար լավ էլ սիրուն կոմբինացիա են մտածել․ Ադրբեջանը կլռեցնի Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ միջազգային դատարաններ տանելու սպառնալիքով, ՔՊ-ն էլ կճնշի ՀՀ-ում ինստիտուտ և դիմադրողականության որոշակի ծավալ ունեցող Դաշնակցությանը, և այդ ընթացքում հանցավոր պայմանավորվածությունները տեղը կքցվեն։
Մոսկվայից արվող մուտիտի մասին հեքիաթներն էլ կլինի համով բոնուս՝ հաշվի առնելով այն, որ միջին վիճակագրական հայը, մեղմ ասած, Մոսկվայի հանդեպ առանձնակի սիրով լցված չէ։
Նենց որ, սիրելի քաղաքականապես ակտիվ ընկերներ, դաժան պայքար ա սպասվում։ Ես էլ իմ հերթին ևս մեկ անգամ կրկնում եմ՝ ով Նիկոլին իսկապես դեմ ա և պատրաստ ա դրա համար քայլերի, իմ ախպերն ու քուրն ա։ Ժամանակը չի սպասում, այն Ալիևի և Նիկոլի օգտին ա։
BY ArtsakhSpeaks
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/artsakhspeaks1/4027