group-telegram.com/badalyanrakurs/2060
Last Update:
🔴🔴🔴 Սա էլ անեկդոտ չէ, այլ հատված պաշտոնական հաղորդագրությունից. Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը Երեւանում ընդունել է ՀՀ-ում Դոմինիկանայի հանրապետության դեսպանին, եւ նրան ներկայացրել նաեւ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
Սա իհարկե կարող էր եւ չարժանանալ որեւէ ուշադրության: Բայց, հարցն այն է, որ այս փոքր թվացող դրվագը գործնականում ցույց է տալիս, թե հենց Հայաստանի պետական համակարգն ինքնին ինչ լրջությամբ է ընկալում իր իսկ առաջ քաշած «գաղափարը»: Այն ըստ էության դրված է «մեխանիկացված» տրամաբանության մեջ: Այսինքն, կրկնել ամենուրեք, արտահայտել որտեղ պատահի, ում հետ պատահի:
Որովհետեւ, եթե ինքդ լրջորեն ես վերաբերում քո առաջ քաշած գաղափարին, ապա այդ լրջմտությունը առաջին հերթին արտահայտվում է դրան հանդեպ «խնամքի» դրսեւորումով: Իսկ «խնամքն» այն է, որ բծախնդրորեն, նպատակային, թիրախային են ընտրվում այն հարթակները՝ անկախ դրանց տրամաչափից, որտեղ հնչեցնում ու շոշափում ես գաղափարը:
Այլապես, դրա «մեխանիզացիայի» հանգամանքը վկայում է, որ դրված է ընդամենը «անգիր» արած կրկնելու խնդիր: Երբ ինքդ ես քո գաղափարին մոտենում այդպես, ապա մեղմ ասած հազիվ թե որեւէ մեկը դրա հանդեպ ունենա աավելի լուրջ մոտեցում կամ դրսեւորի լուրջ վերաբերմունք: Առավելագույնը՝ կդրսեւորվի քաղաքավարություն:
BY Hakob Badalyan
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/badalyanrakurs/2060