group-telegram.com/melikadamyan2/5271
Last Update:
📣ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները ⤵️
🔶 «Այո, քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունը՝ զեկույցը, ուղարկել են արխիվ, բայց արդյո՞ք կարողանալու են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտուլյացիայի համար։ Իհարկե, չեն կարողանալու։ Իրենք իրենց մեղքերն են այնտեղ գտնելու այդ հանձնաժողովի ուսումնասիրություններում»։
🔶 «Մեր վարած բանակցային գործընթացում առհասարակ Ալմա-Աթայի հռչակագիրը զրոյական դերակատարություն է ունեցել։ Նույնիսկ ադրբեջանցիները չէին համարձակվում այդպիսի արգումենտ բերել»։
🔶 «Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող լինել որպես հիմք։ Լավ, իրենք փորձում են դա անել, այդ դեպքում մեկ այլ բան ասեմ. Ալմա-Աթայի հռչակագրից բառացիորեն ամիսներ առաջ եղել է արդեն հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիան, դեմարկացիան, ինչո՞ւ դրանով չեն առաջնորդվում»։
🔶 «Բա որ այն ժամանակվանից ամեն ինչ որոշված էր, այդ դեպքում ինչո՞ւ է Մինսկի խումբ ստեղծվել, ինչո՞ւ համանախագահները՝ երեք համանախագահները, հինգ անգամ հայտարարել են, թե գործընթացն ինչպես կլինի»։
🔶 «Արցախը կմնա հայկական, եթե մեր ուղեղների մեջ՝ բոլորիս ուղեղների մեջ այն լինի հայկական»։
🔶 «Ես հաջողություն եմ ցանկանում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին»։
🔶 «Ես Հայաստանի Հանրապետությունում որտեղ ծառայել եմ, որ կառույցներում էլ ծառայել եմ, միշտ փորձել եմ նպաստել դրանց կայացմանը, այդ թվում նաև շենքային պայմանների բարելավման առումով»։
🔶 «Եթե պաշտպանության նախարարության համալիրը կառուցվեր այսօր, հինգ անգամ ավելի շատ գումար կծախսեին»։
🔶 «Իմփիչմենթ գործընթացի նախաձեռնողները մենք չենք եղել։ Մենք եղել ենք պաշտպանողները, մենք եղել ենք և կանք թեկնածու առաջադրողները, ինչի համար, այս բառը չեմ սիրում ասել, բայց հպարտ ենք, ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներին, ովքեր այդ գաղափարը պաշտպանեցին»։
🔶 «Այս իշխանությունների հետ մենք հսկայական, հարյուրավոր տարբերություններ ունենք շատ սկզբունքային հարցերում»։
🔶 «Բոլորն էլ, բացի այսօրվա Հայաստանի կառավարչից, դրան Զանգեզուրի միջանցք են անվանում։ Այդպես են անվանում ադրբեջանցիները, թուրքերը, շատ վաղուց են չէ՞ դրա մասին խոսել»։
🔶 «Ես դեմ չեմ ուրիշ ժողովուրդների անվտանգության ապահովմանը, իրենց երազանքների իրականացնելու ձգտմանը, բայց այդ երազանքների իրականացման ձգտումը չպետք է ուրիշների՝ մեկ այլ ժողովրդի ճնշի»։
🔶 «Հայաստանի կառավարիչն ասում է՝ ուզո՞ւմ եք Թուրանը միանա, դե թող միանա։ Այսինքն՝ չեմ հասկանում՝ ինքը ո՞ր երկրի կառավարիչն է։ Անկեղծ, չեմ հասկանում, ո՞ր ժողովրդի ներկայացուցիչն է»։
🔶 «Այն իշխանությունը, այն կառավարիչները, ովքեր երեք անգամ մեծացրել են Եռաբլուրը, ինձ մեղադրում են՝ փորձում են մեղադրել, իբր, Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ»։
Ճեպազրույցն ամբողջությամբ`
🇦🇲https://bit.ly/3WxOcaN
BY Melik Adamyan, 2
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/melikadamyan2/5271