Telegram Group & Telegram Channel
‼️ «Հորս բանտարկության պատճառը ոչ թե նրա քաղաքական գործունեությունն է, այլ աշխարհով մեկ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ծանր դրության մեջ հայտնված մարդկանց աջակցելու նրա կամքը»․ Դավիթ Վարդանյան

Ամերիկյան Fox News-ը հրապարակել է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը: Ստորև այն ներկայացվում է թարգմանաբար.

«Հայրս արդեն ավելի քան 550 օր անազատության մեջ է պարզապես քրիստոնյա լինելու համար։

Վերջին 10 տարում նրա կյանքի նպատակը բարեգործությունն էր, հատկապես իր հայրենիքում՝ Հայաստանում։

Պատկերացրեք ամբողջական համայնքներ, որոնք ստիպված են 24 ժամում լքել իրենց տները, եկեղեցիները և նախնիների գերեզմանները։ Այս մղձավանջն իրականություն դարձավ 120,000 հայ քրիստոնյաների համար, երբ Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում։ Այդ ծանր գինը վճարողների թվում է Ռուբեն Վարդանյանը, ով այժմ բանտարկված է օգնելու փորձի համար։

Վերջին անգամ, երբ նման բան պատահեց հայերի հետ, Ամերիկան արձագանքեց ու ձեռք մեկնեց։ Երբ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում Օսմանյան թուրքերը սպանեցին 1.5 միլիոն հայ քրիստոնյաների, շարքային ամերիկացիները ստեղծեցին «Մերձավոր Արևելքում ամերիկյան նպաստամատույց կոմիտե»՝ հավաքելով ավելի քան 117 միլիոն դոլար (այսօրվա արժեքով՝ շուրջ 2.7 միլիարդ), որպեսզի փրկեն հայ որբերին և փախստականներին։ Դա Ամերիկայի միջազգային մարդասիրական առաջին մեծ նախաձեռնությունն էր։

Փրկված հայերը դարձան ամերիկյան կյանքի մի մասը։ Ամեն անգամ, երբ ամերիկացիները վայելում են Շերի երաժշտությունը, դիտում Քիմ Քարդաշյանի շոուները կամ հիշում Անդրե Աղասու թենիսի հաղթանակները, առնչվում են Հայոց ցեղասպանությունից փրկված ու Ամերիկայում ապաստանած մարդկանց ժառանգությանը։

Այսօր, սակայն, իմ հայրը՝ Ռուբեն Վարդանյանը, չունի հնարավորություն իր պատմությունը պատմելու համար: Ավելին քան 550 օր նա քաղաքական դրդապատճառներով պահվում է բանտում՝ նախնիների հայրենիքում Արցախի հայերի ապրելու իրավունքը պարզապես պաշտպանելու համար։

Նա մենակ չէ։ Այսօր առնվազն 23 հայ քրիստոնյա անօրինական կերպով պահվում է Բաքվում։ Ավելին, հասարակական կառույցների գնահատմամբ, Ադրբեջանում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, որոնց թվում են և՛ հայ, և՛ ադրբեջանցի իրավապաշտպաններ, լրագրողներ ու ակտիվիստներ։
Հորս բանտարկության պատճառը ոչ թե նրա քաղաքական գործունեությունն է, այլ աշխարհով մեկ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ծանր դրության մեջ հայտնված մարդկանց աջակցելու նրա կամքը։ Նախքան քաղբանտարկյալ դառնալը, նա հայտնի էր որպես գործարար և մարդասեր։

Անցած 10 տարում նրա կյանքի նպատակն ամբողջությամբ եղել է բարեգործությունը, հատկապես իր հայրենիքում՝ Հայաստանում։ Այդ գործունեության շրջանակում նա համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ հումանիտար գլոբալ շարժում, որը մեծարում է այն մարդկանց, որոնք իրենց կյանքը վտանգելով օգնում են ուրիշներին Ռուանդայում, Իրանում, Աֆղանստանում և այլուր։

Ինչպես 110 տարի առաջ, այսօր ևս մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն կրկին կաջակցի այն հայերին, որոնք հալածվում են իրենց ազգային պատկանելության և հավատքի համար։

Անձամբ ես այսօր կամ, որովհետև իմ մեծ պապին փրկել է Էջմիածնում քրիստոնյա միսիոներների հիմնած ամերիկյան որբանոցը։ Այսօր ևս մենք նկատում ենք, որ հայերը մենակ չեն։ Ամենակարևորը՝ նախագահ Թրամփը խոստացել է պաշտպանել հալածվող հայ քրիստոնյաներին և՛ Ադրբեջանում, և՛ այլուր։ Հենց այսպիսի աջակցությունն ու ճնշումն է ի վերջո հաղթանակելու։

Մենք հետևում ենք նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությանը և հույս ունենք, որ նա կկատարի Խաղաղության նախագահ լինելու իր հանձնառությունը։ Նա կարող է դա անել՝ ստիպելով Բաքվի ռեժիմին հասկանալ, որ պետք է հետևեն միջազգային օրենքներին և ցուցադրեն Կովկասում խաղաղության իրենց հանձնառությունը՝ ազատ արձակելով իմ հորը և մյուս հայ բանտարկյալներին։

ABC MEDIA -ն է փոխանցում
———————-
👉 Աջակցիր մեզ այստեղ: https://www.patreon.com/ArtsakhSpeaks/membership

💙 Դարձիր Արցախի ձայնի մաս՝ աջակցիր մեզ Patreon-ով կամ փոխանցում կատարիր հետևյալ հաշվեհամարներին․

💳 Բանկային փոխանցումների համար
Ստացող – Արամայիս Աղաբեկյան
Ինեկոբանկ/ Inecobank
🇦🇲 AMD – 2050094178121001
🇺🇸 USD – 2050094178121020
🇪🇺 EUR – 2050094178121040
🇷🇺 RUB – 2050094178121041

#ArtsakhSpeaks #SupportArtsakh #Armenia #Patreon #InformationWar

group-telegram.com/artsakhspeaks1/4031
Create:
Last Update:

BY ArtsakhSpeaks

Share with your friend now:
group-telegram.com/artsakhspeaks1/4031

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

As such, the SC would like to remind investors to always exercise caution when evaluating investment opportunities, especially those promising unrealistically high returns with little or no risk. Investors should also never deposit money into someone’s personal bank account if instructed. In a message on his Telegram channel recently recounting the episode, Durov wrote: "I lost my company and my home, but would do it again – without hesitation." Again, in contrast to Facebook, Google and Twitter, Telegram's founder Pavel Durov runs his company in relative secrecy from Dubai. At the start of 2018, the company attempted to launch an Initial Coin Offering (ICO) which would enable it to enable payments (and earn the cash that comes from doing so). The initial signals were promising, especially given Telegram’s user base is already fairly crypto-savvy. It raised an initial tranche of cash – worth more than a billion dollars – to help develop the coin before opening sales to the public. Unfortunately, third-party sales of coins bought in those initial fundraising rounds raised the ire of the SEC, which brought the hammer down on the whole operation. In 2020, officials ordered Telegram to pay a fine of $18.5 million and hand back much of the cash that it had raised. "Someone posing as a Ukrainian citizen just joins the chat and starts spreading misinformation, or gathers data, like the location of shelters," Tsekhanovska said, noting how false messages have urged Ukrainians to turn off their phones at a specific time of night, citing cybersafety.
from tw

Telegram ArtsakhSpeaks
FROM American